Ի՞նչ է անհրաժեշտ փոքրիկ կրպակ բացելու համար

Աննա Կանկանյան.

Բարև ձեզ:
Խնդրում եմ նշել փոքրիկ կրպակ բացելու համար քայլերը: Նախատեսված է պոնչիկ/կարկանդակի տեղում պատրաստում և վաճառք:
Շնորհակալ եմ նախապես:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ի՞նչ է անհրաժեշտ փոքրիկ կրպակ բացելու համար

  1. Պետք է գոնե որպես անհատ ձեռնարկատեր գրանցվեք պետ. ռեգիստրում, դա հանրային սննդի գործունեություն է և միկրոբիզնեսի համակարգում գործել չեք կարող, նաև պետք է գրանցվել սննդի անվտանգության տեսչությունում, ՀԴՄ սարք է պետք: Հարկայինում հաշվառման կանգնելը կատարվում է ավտոմատ ու հաշվետվությունների ներկայացման համակարգի միջոցով: Գործելու եք շրջհարկի համակարգում և հարկվելու եք ըստ հանրային սննդի համար սահմանված դրույքաչափով, գումարած դրոշմանիշային, սոց. վճարը ու շահութահարկ:

    1+
  2. Եթե տեղում չեք ունենալու հանրային սննդի բնորոշ սպառում, այսինքն՝ սեղանիկներ, որ տեղում սնվեն, այլ լինելու է միայն վաճառք, այդ դեպքում դա կդիտվի որպես արտադրություն և ԱՁ կարող է գործել միկրոյի դաշտում:

    1+
  3. Նշված գործունեությունը հանդիսանում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն անկախ տեղում վաճառքի հանգամանքից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *