Ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն

Nona.

Հարգելի հաշվապահներ, ով ինձ հասկանալի ձևով կբացատրի` ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն, ո՞ր կողմն է դա ներկայացնում, և որտեղի՞ց կարող եմ ձևը գտնել:

5 մեկնաբանություն - “Ի՞նչ է իրենից ներկայացնում կրեդիտային ավիզոն

  1. Վաճառված ապրանքների վերադարձի և դրանց նվազեցումների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթուղթը կոչվում է կրեդիտային ավիզո (credit note): Ֆինանսական հաշվետվություններում վաճառված ապրանքների վերարդարձը և նվազեցումները իջեցվում են և’ դեբիտորական պարտքերը, և’ վաճառքից ստացվող եկամուտները:

    1. Ալլա ջան, իսկ դրա օրինակը որտեղից գտնեմ, հայերեն տարբերակը չեմ կարողանում գտնեմ և դա ո՞ր կողմն է կազմում՝ վաճառո՞ղը։

  2. Եթե մատակարարի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագիրը չի համընկնում գնման պատվերում բերված քանակի կամ գումարի հետ՝ մատակարարը թողարկում է կրեդիտային ավիզո սխալ փաստաթղթի համար և ներկայացնում է գնման պատվերի ճշգրիտ տեղեկատվություն պարունակող նոր հաշիվ-ապրանքագիր:

  3. Արևմտյան պրակտիկայում թե’ վաճառված ապրանքների վերադարձի, և թե’ դրանց նվազեցումների սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթուղթը կոչվում է կրեդիտային ավիզո (credit note): Ֆինանսական հաշվետվություններում վաճառված ապրանքների վերադարձը և նվազեցումները իջեցվում են և’ դեբիտորական պարտքերը, և’ վաճառքից ստացվող եկամուտները: Օրինակ, ենթադրենք, մի ընկերություն առաջին տարվա ընթացքում ունի վաճառված ապրանքների $16 000-ի վերադարձ և նվազեցումներ: Ստորև ամփոփ ներկայացված են այդ տարվա համար կատարված ճշգրտումները.
    Վաճառված ապրանքների վերադարձի և նվազեցումների մասին ամփոփ գրանցում հաշվառման մատյանում.
    Դտ 612 «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» $16 000
    Կտ 221 «Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով» $16 000
    Ֆինանսական արդյունքների մասին հաշվետվության մեջ «Իրացված արտադրանքի, ապրանքների հետ վերադարձումից և գների իջեցումից հասույթի ճշգրտում» կոչվող հաշվի մնացորդը կանվում է վաճառքից ստացված եկամուտից: Դեբիտորական պարտքերը նույնպես նվազեցվում են` կրեդիտային կողմում $16 000 մուտքագրում կատարելու միջոցով:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *