29/10/2026

փաստաթղթեր

Սեդա Հախվերդյան․

Բարև Ձեզ, հարցս գործուղումների մասին է։ Եթե աշխատակիցը 10 օրով գործուղվել է Չինաստան, ինչպե՞ս վճարեմ գիշերավարձի համար, եթե Հ/Ա չկա, կառավարության հաստատած նորմայի քանի՞ տոկոսը հաշվարկեմ:

Հասմիկ․

Ունեմ փոքր առցանց կրթական/լեզու սովորելու վեբ հավելված։ Ուզում եմ սկսել վճարովի պլաններ ավելացնել և հասկանալ՝ հարկային ու իրավական տեսանկյունից ճիշտ է ԱՁ բացել, թե ՍՊԸ։

Վճարումները հնարավոր է լինեն ինչպես Հայաստանից, այնպես էլ՝ արտասահմանից։
Կուզեի խորհրդատվություն ստանալ՝ ո՞ր հարկման ձևն է ճիշտ, ի՞նչ հարկեր/փաստաթղթեր են պետք, և արդյո՞ք IT ոլորտի արտոնություններ կարող են կիրառվել։
Նաև կուզեի հասկանալ՝ եթե սկզբում միայն ես եմ աշխատում պրոդուկտի վրա, պարտադիր կա՞ գրանցված աշխատող ունենալու պահանջ։

Շնորհակալություն։

Բարև Ձեզ, ԱՁ-եմ, Շրջանարության հարկման դաշտում, մատուցում եմ հեռահար ՏՏ ծառայություններ։ Հաճախորդներս տարբեր երկրների (նաև ՀՀ) իրավաբանական և ֆիզ․ անձիք են։ Իրավաբանական հաջախորդների հետ աշխատում եմ հաշիվ-վավերագրերով, սակայն ֆիզ․ անձերի հետ աշխատելուց, հաշիվ-վավերագիր գրելու համար հարկավոր է հավաքագրել ֆիզ․ անձի անձնագրային տվյալները, ինչը միշտ չէ, որ հնարավոր է (ուղղակի անհիմն են համարում դրա տրամադրումը)։

Ուսումնասիրելով օրենքը, ըստ ՀՕ Հոդված 55, 4-րդ կետի, 10-րդ մասի “գ” կետի՝ պարտադիր է լրացնել ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը։ Ստացվում է, եթե ես այս տվյալները չունեմ, ապա կազմված հաշիվ-վավերագիրը օրինական չէ։ Մյուս տարբերակն է, ունենալ ֆիզիկական ՀԴՄ սարք և վճարումը արտածել ՀԴՄ-ի տեսքով, սակայն այստեղ էլ հարց է առաջանում՝ ինչպե՞ս տրամադրել ՀԴՄ-ը կտրոնը այլ երկրում գտնվող հաճախորդին։

Իհարկե, նաև տարբերակ է օգտագործել էլեկտրոնային ՀԴՄ, սակայն այստեղ էլ հարցեր կան՝ օրենքը պահանջում է ունենալ կայք կամ հավելված, որը պետք է բավարարի պահանջներին՝ https://www.arlis.am/hy/acts/224310 (ԻՆՏԵՐՆԵՏԱՅԻՆ ԿԱՅՔԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԻՆ (ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻՆ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ)։

Պետք է նշեմ, որ կայք չունեմ, ծառայությունները մատուցվում են մեսսենջերի կամ էլ․ փոստի միջոցով։ Ին՞չ տարբերակներ կառաջարկեք աշխատելու։ Կամ եթե կա որևէ պարզաբանում ՊԵԿ-ից նման կերպ աշխատելու վերաբերյալ, խնդրում եմ կիսվել հղումով։

Պարույր․

Հարգելի կոլեգաներ, ԱՁ-ն ուզում է զբաղվել միրգ-բանջարեղենի վաճառքով։ Ապրանքները ձեռք է բերելու շուկայից առանց հարկաին հաշվի։ Աշխատելու է շրջհարկով։ Ինչպե՞ս պետք է փաստաթղթավորել գործնթացը, գնման ակտ 10% եկամտային հարկով ու առանց նվազեցումների 10% շրջհա՞րկ։

Արմինե․

Բարև ձեզ։
Ցանկանում ենք աշխատանքի ընդունել Հնդկաստանի քաղաքացու։ Նա ունի անձնագրի թարգմանությունը և սոցիալական քարտը։ Ի՞նչ փաստաթղթեր և քայլեր են անհրաժեշտ նրա միգրացիոն կարգավիճակը օրինական կազմակերպելու կամ երկարաձգելու համար։ Ո՞վ է առնչվել նման գործընթացի և կարող է օգնել ճիշտ ու փուլային ձևով կազմակերպել աշխատանքի ընդունումը։

Վահե․

Բարև Ձեզ։

Խնդրում եմ պատասխանեք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ Ռուսաստանից ու Բելառուսիաից Հայաստան պաղեցված  և սառեցրած տավարի միս ներկրելու դեպքում, կամ խնդրում եմ ասեք՝ ո՞ր պետական կառույցն է զբաղվում նման հարցերով, ի՞նչ կարծիքի եք՝ միգուցե Սննդամթերքի Անվտանգության Տեսչական Մարմինը, թե՞ սրանից բացի այլ կառույց էլ է զբաղվում այդ հարցերով։

Մարիամ․

Բարև ձեզ, երաժշտական քոլեջում քաղիրավական պայմանագրով աշխատողը պետք է մեկնի արտերկիր՝ համերգների։ Ինչպե՞ս ճիշտ ձևակերպել փաստաթղթերը, եթե օրենքով քաղիրավական պայմանագրով աշխատողին արձակուրդ չի տրամադրվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Անուշ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Շրջանառության հարկով աշխատող ԱՁ-ն ցանկանում է զբաղվել հագուստի և զարդերի վաճառքով, ապրանքները գնում է արտասահմանյան տարբեր խանութներից, որպես անհատ, ինչպես նաև պատրաստվում կամ կարվում է Հայաստանում անհատ անձի կողմից: Ինչպե՞ս պետք է կազմակերպել ապրանքի մուտքի գրանցումը, ի՞նչ փաստաթղթավորում է հարկավոր, ի՞նչ հարկեր և հաշվետվություններ են անհրաժեշտ ուղարկել:

Ալբերտ․

Բարև Ձեզ, հաշվապահներ ջան, մեկ հարց ունեմ․ հագուստի և կոշիկի խանութ սրահ է, 2025 թվականին անցել է 24 միլիոն շրջանառությունը, և հունվարի 1-ից պետք է անցնեմ անվանացանկի, բայց ունեմ այսպիսի խնդիր՝ ես խանութում ունեմ օրինակ կանացի մայկաներ, որ այդ ապրանքներին չունեմ ձեռքբերման փասթաթուղթ, այդ դեպքում ի՞նչ է լինում և ի՞նչ է նշանակում, եթե ապրանքի ձեռքբերման փասթաթուղթ ունես, ապա հարկերդ կլինի ցածր, եթե չունես՝ կլինի բարձր։ Շնորհակալություն։

Սերգեյ․

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: ԱՁ-ն զբաղվելու է ծաղիկների և կոսմետիկայի վաճառքով, եթե առանց փաստաթուղթ գնում է կատարում, հաշիվ չեն տրամադրում, և գնված կոսմետիկան QR կոդ ունի, պարտադի՞ր է QR կարդացող սարք ունենալ: Իսկ եթե գնում է կատարում և էլեկտրոնային հաշվի փոխարեն ՀԴՄ կտրոն են տալիս, դա փաստաթղթավորված ձեռքբերում համարվու՞մ է, կտրոնը հիմք համարվու՞մ է ծախս ցույց տալու համար:

Անի․

Բարև Ձեզ։ Հաշվի հիման վրա կազմվել է հանձնման-ընդունման ակտ։ Խնդրում եմ ասացեք՝ ակտի ժամկետը պե՞տք է լինի հաշվի վրա նշված ամսաթիվը, թե՞ կարող է այլ ամսաթիվ լինել։ Կանխավ շնորհակալություն։

Նունե․

Բարև Ձեզ։ Կասե՞ք՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ լրացնել, եթե ՍՊԸ-ի 50/50 համահիմնադիրներից մեկը իր մասնամաժինը նվիրատվություն է ուզում անել մյուսին, և այդ մյուսը պետք է դառնա այսուհետ միակ հիմնադիրը և տնօրենը։

Լուսինե․

Բարև Ձեզ, ընկերությունն աշխատում է շրջհարկով, զբաղվում է առևտրով։ Ունենք խոտանման ենթակա ապրանքներ, ի՞նչ ակտ պետք է կազմեմ, և գործողությունների հերթականությունը կասե՞ք, առաջին անգամ եմ անելու։ Շնորհակալ եմ։

Անուշ․

Բարև Ձեզ։ ՍՊԸ-ն գտնվում է լուծարման գործընթացում։ Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետը լրանում է մայիսի 18-ին։ Ինձ այսօր (մայիսի 13-ին) հարկային տեսչությունից էին զանգահարել, խնդրում էին բանկային հաշվի քաղվածք տրամադրել։ Ես փորձեցի ճշտել լուծարման հաշվեկշռի վերաբերյալ տեղեկություն ստանալ, ասեցին, որ դա հանձնվում է բացառապես էլեկտրոնային եղանակով, ինչպես բոլոր հաշվետվությունները։ Բայց ես էլեկտրոնային համակարգում նման հաշվետվության ձև չեմ գտնում։ Ի՞նչ փաստաթղթեր է պետք ներկայացնել հենց հարկային և կոնկրետ ե՞րբ (լուծարման համար)։ Որտեղի՞ց գտնեմ ձևերը։ Շնորհակալություն։

Գրիշ․

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք պետք է ինքնահաշիվ դուրս գրել այս դեպքում: ԱՁ-ն աշխատում է ընդհանուր հարկման դաշտում և զբաղվում է խոտաբույսերից թեյերի արտադրությամբ, հումքը գնում եմ գյուղացիներից։ Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Կանխավ շորհակալ եմ։

Հասմիկ․

Բարև ձեզ, կազմակերպությունը կազմակերպում է ներմուծում Չինաստանից՝ կտորեղեն։ Կարո՞ղ եք օգնել հասկանալ, թե ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներմուծումը սկզբից մինչև վերջ իրականացնելու համար։

Հայկ․

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ի շահույթի բաշխման վերաբերյալ որոշումը կայացվել է 2024թ. մայիսին: Սա նշանակում է, որ վճարումը պիտի կատարվի մինչև 2025թ. մայիս: Եթե շահաբաժինը մաս մաս փոխանցվել է հիմնադրին բանկով, հարկը պահվել է, այս ամենը հիմնավորելու համար ի՞նչ փաստաթղթեր պետք է կազմել, նաև փոխանցումների մասով կխնդրեմ հիմնավորել: Շնորհակալություն։

Մերի․

Բարև ձեզ։ Երբ հայտարարագիր ներկայացնող անձը դիմում է կազմակերպություն հաշիվ վավերագիր դուրս գրելու համար, որևէ ընթացակարգ կա՞ սահմանված կազմակերպության համար՝ պարտադիր պահանջվող փաստաթղթեր, դիմումի ձև, հաշիվ վավերագիր դուրս գրելու հրամանի ձև և այլն։

Գայանե․

Բարև Ձեզ։ Դպրոցում անցկացվելու է ներքին աուդիտ: Ներքին աուդիտի պահանջվող փաստաթղթերի ցանկում նշված է՝ Գույքագրման տեղեկագրերի փաթեթներ 2023-2024թթ համար: Դպրոցներից անցյալ աուդիտների ժամանակ նման փաստաթղթեր չեն պահանջվել: Խնդրում եմ օգնել հասկանալ՝ ի՞նչ է իրենից ներկայացնում գույքագրման փաթեթը: Ի՞նչ տվյալներ են պետք լրացման համար: Նախապես շնորհակալություն։

Ալլա․

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել․ եթե ունենք դեբիտորական պարտք, և տվյալ կազմակերպությունը սնանկ է ճանաչվել, ինչպե՞ս պետք է դուրս գրել այդ պարտքի գումարը, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր, և ի՞նչ ձևակերպում պետք է տրվի: Նախապես շնորհակալություն։

Էրիկ․

Բարև ձեզ։ Փաստաթղթեր բաժնում “Գնման ակտի” ձևի մեջ առկա են “Վաճառքի գինը” և “Գումարը” սյունակները։ Ա՞յս ձևն է ընդունվածը 2025-ի համար։ Եթե դրանք պարտադիր լրացման սյունակներ են, ապա ո՞նց անի վերավաճառողը, եթե մի գնման ակտով ձեռքբերված ապրանքները վաճառելու է տարբեր գործընկերներին տարբեր գներով։

Գնման ակտի լրացման մասին օրենք, կարգ կամ այլ իրավական հիմք կարո՞ղ եք տրամադրել։