Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Tigran
Tigran
5 տարի առաջ

Այդ դեպքում սեպտեմբեր կամ հաշվետու ժամանակահատվածի հաշվարկների իրացման շրջանառության գումարները պետք է շրջհարկի կամ ԱԱՀ հաշվարկների համատասխան տողերի հանրագումարում արտացոլված լինեն:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Ստացվում է, որ առանց փաստաթուղթ ապրանք եք մատակարարվել, ծառայությունը կարող է հետին ամսաթվով դուրս գրվել, բայց ապրանքի մատակարարումը չի կարող, խախտում է, ստուգման ժամանակ կկիրառվի տույժ, տուգանք:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Անփաստաթուղթ ապրանքի մատակարարում: Նայեք ՀՕ սահմանված համապատասխան պատասխանատվության հոդվածները:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Անփաստաթուղթ ապրանքի մատակարարում, քանի որ հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում ապրանքը մատակարարելու պահին: Գործունեության կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված` հաշվարկային փաստաթղթերը կարող են դուրս գրվել նախօրոք՝ պայմանով, որ այդ հաշվարկային փաստաթղթում նշված ապրանքները պետք է մատակարարվեն հաշվարկային փաստաթղթում նշված՝ ապրանքների մատակարարման օրը:

Վազգեն
Վազգեն
5 տարի առաջ

Ի՞նչ տույժ տուգանք պետք է կիրառեն:

Anushik
Anushik
5 տարի առաջ
Ի պատասխան  Վազգեն

ՀՀ ՀՕ, հոդված 410
«Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ապրանքների մատակարարման կամ տեղափոխության փաստաթղթավորման կամ ապրանքների հետագծելիության ապահովման համար Օրենսգրքով սահմանված պահանջների խախտման՝ Օրենսգրքով սահմանված պահանջները չբավարարող ուղեկցող փաստաթղթով կամ առանց ուղեկցող փաստաթղթի կամ առանց ապրանքների հետագծելիությունն ապահովող էլեկտրոնային սարքի ապրանքների մատակարարման կամ տեղափոխության հայտնաբերման դեպքում, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի, խախտման հիմք հանդիսացող գործարքի կամ գործողության մասով՝
1) գանձվում է տուգանք այդ ապրանքի գնի (արժեքի) 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 200 հազար դրամից.
2) սույն մասի 1-ին կետում նշված խախտումն արձանագրվելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում՝
ա. խախտման երկրորդ փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 100 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 500 հազար դրամից,
բ. խախտման երրորդ և ավելի փաստ արձանագրվելու դեպքում գանձվում է տուգանք` անփաստաթուղթ ապրանքների գնի (արժեքի) 200 տոկոսի չափով, բայց ոչ պակաս մեկ միլիոն դրամից:

Աննա
Աննա
5 տարի առաջ

Ապրանքի վաճառքի դեպքում հաշիվ դուրս է գրվում անմիջապես առաքման կամ տեղափոխման հետ միասին ստույգ տեղափոխման հասցեն նշելով հակառակ դեպքում կդիտարկվի, որ ապրանքի վաճառք է կատարվել առանց փաստաթղթի: