Հնարավո՞ր է դադարեցման դիմումն ուղարկել հետին ամսաթվով

Արմեն.

Բարև Ձեզ։ Ա/Ձ-ն, որը միկրոձեռնարկատիրության համակարգում է գործում և մատուցում է զբոսավարի ծառայություններ, 2020թ-ին գործունեություն չի իրականացրել, և այժմ ցանկանում է դադար տալ գործունեությունը անորոշ ժամկետով: Հնարավո՞ր է արդյոք դադարի դիմումը ուղարկել հետին ամսաթվով 01.01.2021-ից, որպեսզի, եթե 2021 թվականին գործունեություն չիրականացնի, դրոշմանիշային վճար չվճարի։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 մեկնաբանություն
ArmanTom
ArmanTom
5 տարի առաջ

Հնարավոր չի, եթե փորձել եք համակարգը չի թողնում:

Արմեն
Արմեն
5 տարի առաջ
Ի պատասխան  ArmanTom

Համակարգը թողնում է, փորձել եմ:

Tigran
Tigran
5 տարի առաջ

Համակարգը դժվար թողնի, ավելի լավ է այսօր ուղարկեք:

Արմեն
Արմեն
5 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Համակարգում փորձել եմ ընտրելով 01.01.2021-ից դադար և թույլ է տվել գրանցել, ուղղակի հետո խնդիր կլինի՞ հետին ամսաթվով ուղարկելու համար, եթե այսօր ուղարկեմ չի վճարվելու՞ դրոշմանիշայինը։

Tigran
Tigran
5 տարի առաջ
Ի պատասխան  Արմեն

2020-ինը պետք է վճարեք, իսկ 2021-ին եթե կվերսկսեք ու իրացման շրջանառություն կլինի 2021-ի համար կվճարեք: 2020-ին եթե անգամ 1 դրամ իրացման շրջանառություն է եղել՝ պետք է 18 000 դրոշմանիշային վճարեք:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Համակարգը թույլ չի տալիս: