Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

Հայկ.

Բարև ձեզ: Այսպիսի հարց ունեմ. ՍՊԸ-ն կնքել է խորհրդատվական ծառայության պայմանագիր, օրինակ՝ 1 000 000 դրամ արժեքով։ Համաձայն պայմանագրի՝ այդ գումարից 330 000 դրամը վճարում է այդ ՍՊԸ-ն, իսկ մնացած 670 000 դրամը վճարում է «Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկը»՝ տվյալ ՍՊԸ-ի անունից միջազգային վճարային հանձնարարագրով: Հաշվապահական ձևակերպումները տրվել են այսպես՝

  1. դտ 7136 կտ 52131 1 000 000 (համաձայն ինվոյսի),

  2. դտ 52131 կտ 2521 330 000:

Հարց. ինչպե՞ս ձևակերպել 670 000 դրամի վճարումը, երբ այն կատարվել է ՍՊԸ-ին չպատկանող բանկային հաշվից:
Կանխավ շնորհակալություն:

1+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ի՞նչ հաշվապահական ձևակերպում պետք է տալ

    1. Եթե Ձեզ չեն տվել գումարը ու Ձեզ համար փոխանցել են դտ 541 կտ 628՝ Եկամուտներին վերաբերող շնորհների վերագրումը հաշվետու ժամանակաշրջանի եկամուտներին:

      0
  1. Գումարը պետք է ձևակերպվի այսպես՝
    դտ 541 կտ 628 դրամաշնորհի ճանաչում,
    դտ 521 կտ 541 դրամաշնորհի հաշվին կրեդիտորական պարտքի մարում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *