Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

Գարիկ.

Բարի օր, բոլորին! Ո՞վ կարող է ասել, միկրոձեռնարկատիրական հարկով աշխատելու դեպքում տարեսկզբին ի՞նչ հաշվետվություններ պետք է ուղարկել ՊԵԿ: Ավելացնեմ, որ Ա/Ձ եմ, ունեմ մեկ գրանցված աշխատող և 2020թ․ նույնպես աշխատել եմ միկրոյի տակ։ Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

12 thoughts on “Ի՞նչ հաշվետվություններ պետք է հանձնի միկրոձեռնարկատիրության սուբյեկտը

  1. Պետք է մինչև փետրվարի 1-ը ներկայացնել տարեկան իրացման շրջանառության մասին հաշվետվությունը, դեկտեմբերի եկամտայինը ու միկրո համակարգում գործելու 2021-ի հայտարարությունը, եթե մտադիր եք մնալ այդ համակարգում: Նկատի առեք, որ 2020թ. դրոշմանիշային վճարի վճարելիք չափը փոխվել է ու կախված է տարեկան շրջանառությունից:

  2. Մինչև փետրվարի 1-ը պետք է ներկայացնել տարեկան իրացման շրջանառության հաշվետվությունը, դեկտեմբերի եկամտայինը, միկրոյի հայտարարությունը, եթե մտադիր եք այս տարի ևս գործել այդ համակարգում: 2020թ. համար վճարելիք դրոշմանիշային չափերը փոխվել են ու կախված է տարեկան շրջանառությունից:

  3. Տիգրան ջան, շատ մերսի պատասխանի համար: Իմ Ա/Ձ-ի տարեկան շրջանառությունը 2020թ. համար կազմել է 2 056 000 դրամ: Որքա՞ն է կազմելու դրոշմանիշային գումարը և՛ Ա/Ձ-ի, և՛ աշխատողի համար, որը ստանում է ամսական 80 000 դրամ աշխատավարձ:

    1. Դրոշմանիշային գումարը Ա/Ձ-ի կազմելու է 36 000, քանի որ 1 200 001-ից մինչև 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում է, սա նկատի առ, որ 2020-ին է վերաբերում, որը պետք է վճարես մինչև ապրիլի 20-ը: Իսկ աշխատողի համար, որը ստանում է ամսական 80 000 դրամ աշխատավարձ, կազմելու 1 500 դրամ, մինչև 100 000-ը 1500 է, սակայն դեկտեմբերի համար վճարելու եք 1 000 դրամ, 1 500 վճարելու եք հունվարից սկսած: Եթե միկրոյի համակարգում 2021-ին մնալու դեպքում 80 000 աշխատավարձի թիվը դեռ նորմալ է, 77 203 է:

      1. Բարև ձեզ, ասեմ որ 2020թ համար Ա/Ձ-ի դրոշմանիշային գումարը կազմում է 12 000 դր, ըստ շկալայի գործում է 2021թ-ի համար, ես արդեն ուղարկել եմ 2020թ-ի տարեկանները և իմ հաշվում եղած դրոշմանիշայինը հաշվարկել են 12 000 դրամով, բացի դա, եթե զանգահարեք իրենց հիմա պատացխանում են:

        1. Ես զանգելով չէ, այլ օրենքն եմ ուշադիր կարդացել, եթե Ձեզ հիմա շփոթացրած լինեն, ոնց կզգաք ձեզ:

  4. Տիգրան ջան, 36 000 դրամը տարեկան վճարի մասին է չէ՞, թե՞ ամսեկան: Ես 2020 թվի համար միանգամից 24 000 դրամ եմ մուծել իմ ԱՁ-ի և աշխատողի համար: Հիմա պե՞տք է վերահաշվարկ արվի, այսինքն՝ 36 000 հանվի մուծածս 12 000 դրամը ԱՁ-ի համար և մնացած 24 000-ը մինչը ապրիլի 20-ը մուծե՞մ:

    1. 36 000-ը քո համար տարեկանն է, ելնելով քո այդ շրջանառության թվից, իսկ աշխատողինը, եթե լրիվ տարին է 12 000 կամ ամիսը 1 000: 2021-ից մինչև 100 000 աշախատավարձի դեպքում 1 500 է ամսական աշխատողինը: Այսինքն՝ 2020-ի համար պետք է մուծես 36 000 քո համար, 12 000 աշխատողին կամ 48 000 դրամ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *