Արդյո՞ք պարտադիր է ՀԴՄ սարքը

Գայանե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք մի հարցում: ՍՊԸ-ի գործունեությունը արվեստն է: 20 հոգի երեխաներ են հաճախում տարբեր խմբակների: Ամսական վճարը 5 000 դրամ է: ՀԴՄ սարքը պարտադի՞ր է: Միկրոյով է աշխատելու, իսկ հաշիվ ապրանքագիր գիտեմ, որ պարտադիր է դուրս գրել: Կուզեի իմանալ ամեն երեխայի անունով առանձին հաշիվ պիտի՞ դուրս գրեմ, այսինքն՝ 20 հատ հաշիվ, թե՞ այլ տարբերակ կա ես չգիտեմ: Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Այո, պարտադիր է, քանի որ ըստ օրենքի. 1 Կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների կողմից կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների դեպքում (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է առևտրի օբյեկտների, շրջիկ առևտրի կետերի, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս, 2 Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:
Միայն բանկային փոխանցման դեպքն է, որ ՀԴՄ տալու պահանջ չկա, սակայն այն պետք է ունենաք:

Գայանե

Տիգրան ջան, իսկ հաշիվ դուրս գրելը: Այդ մասին էլ կասե՞ք, խնդրում եմ: 20 երեխային մեկ-մեկ պե՞տք է հաշիվ դուրս գրեմ: Կարծում եմ, եթե ՀԴՄ չունեն, հաշիվը պարտադիր է, այո՞:

Tigran

Այո, պարտադիր է, 20 երեխային մեկ-մեկ պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեք: Այդ դեպքում կարծում եմ ծնողների անունով պետք է գրել, քանի որ վճարողը նրանք են: