Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

Հովո.

Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

  1. Եթե ունեք տաքսիի լիցենզիա, ապա դուք այս տարվանից գործում եք շրջհարկի դաշտում, քանի որ տաքսիների գործունեությունը 2020-ից արտոնագրային հարկով չէ,պետտուրքով է, եթե անգամ լիցնզիա չունեք, ապա այդ ձեր գործարքը դիտարկվում է որպես գործարք փոխկապակցված անձանց միջև, որոնք չեն կարող գործել միկրոբիզնեսի համակարգում: Հետևաբար պետք է ներկայացնեք շրջհարկի հաշվետվություն, շրջհարկը վարձակալական վճարներից կազմում է 10 տոկոս:

    0
  2. Շրջանառության հարկ, դա է Ձեր գործունեության հարկատեսակը: Իսկ հաշվետվությունները պիտի հանձնեք եռամսյակային կտրվածքով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *