Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Դավիթ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք ինձ մի հարցում: Ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորրորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։

Նախապես շնորհակալ եմ։

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

  1. Ես հաշվապահ չեմ (անհատ ձեռնարկատեր եմ), բայց սեփական ուսումնասիրության արդյունքում պարզել եմ հետևյալը՝

    ՀՀ հարկային օրենսգրքի և ՊԵԿ նախագահի 2018թ. դեկտեմբերի 12-ի N 749-Ն հրամանի համաձայն՝ շրջանառության հարկի համակարգում գործունեություն իրականացնող անհատ ձեռնարկատերերը պետք է մինչև ապրիլի 20-ը ներկայացնեն հետևյալ հաշվետվությունները՝

    240. հաշվարկ՝ ռեզիդենտ շահութահարկ վճարողի և մշտական հաստատության միջոցով Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնող ոչ ռեզիդենտ շահութահարկ վճարողի շահութահարկի

    Lրացվում են այս հաշվարկի միայն 1-ին բաժնի 107֊րդ կետը (hրամանում սխալ նշված է 106֊րդ կետը) և 9-րդ բաժինը։ Բացի դրանից հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում այդ «հաշվետվաձևատեսակի» լրացման թերի իրականացման պատճառով ստիպված ենք նաև 3֊րդ բաժնում պատասխանել մեզ չվերաբերող «Այո/Ոչ» երկու հարցի։

    244. հաշվարկ՝ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի սոցիալական վճարի

    Lրացվում է այս հաշվարկի միայն 8֊րդ կետը:

    Ինչպես նաև չմոռանաք մինչև փետրվարի 20-ը ուղարկել հայտարարություն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ («հաշվետվաձևատեսակ» N 201):

  2. Լևոն ջան, իսկ «Պարզեցված հաշվարկ՝ տարեկան եկամուտների մասին» հաշվետվություն այլևս չե՞նք ներկայացնելու:

    Շնորհակալություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *