Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն

Դավիթ.

Եթե ԱՁ-ն ունի հյուրանոցային 3 սենյակ և ռեստորան միևնույն տարածքում, ի՞նչ հարկատեսակով է հարկվելու:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն

  1. 2020 թվականին Ձեր գործունեությունը միանշանակ մտնում է միկրոբիզնեսի ռեժիմի տակ, ներկայացրեք հայտարարությունը մինչև 20.02.2020թ.: Յուրաքանչյուր վարձու աշխատողի համար պետք է վճարեք ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ, սոց. վճար և դրոշմանիշային 1 000 դրամները:

    0
  2. Համաձայն ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ կետի՝
    Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝

    Երևան քաղաքի վարչական սահմաններում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնողները (բացառությամբ Օրենսգրքի հավելված 3-ով նախատեսված՝ զբոսաշրջային տների միջոցով մատուցվող՝ հյուրանոցային ծառայությունների հետ անմիջականորեն կապված՝ հանրային սննդի (նախաճաշ, ճաշ, ընթրիք) ոլորտի գործունեության)
    Սակայն հավելված 3-ով ներկայացվում է ցանկ այն գործունեության տեսակների, որոնք կարող են իրականացվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից, իսկ դուք համարվում եք ԱՁ:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *