Ի՞նչ հարկեր են առաջանում

Գուրգեն.

Բարև Ձեզ։

ՍՊԸ-ում գրանցված են տնօրենը և մեկ աշխատող, ում աշխատավարձը գործարքային է։ Ամսական ներկայացնում եմ 0-ական հաշվետվություն, արդյո՞ք պետք է վճարեմ որևէ հարկ տնօրենի և աշխատողի համար։

Կիսվել՝

7 մեկնաբանություն - “Ի՞նչ հարկեր են առաջանում

  1. Բարև Ձեզ, Գուրգեն։ Պետք է վճարել տնօրենի աշխատավարձից եկամտահարկ, և կատարել պառտադիր սոց. վճարներ, տնօրենի և աշխատողի համար։

  2. Հարգելի Գուրգեն, եթե կազմակերպությունը գործունեություն չի իրականացնում, ապա գոնե աշխատողին ազատեք, որ ավելի քիչ հարկեր մուծեք

  3. Գուրգեն ուղղակի պետք է դիմում գրել գործունեությունը ժամանկավորապես դադարեցնելու մասին և աշխատողին ազատել աշխատանքից վերջ:

  4. Գուրգեն ջան, եթե տնօրենը միևնույն ժամանակ հանդիսանում է նաև հիմնադիր, ապա այդ դեպքում աշխատավարձ չի ձևակերպվում, բայց մյուս աշխատողի համար գոնե նվազագույն աշխատավարձ պետք է հաշվարկվի:

    1. Հարգելի Էմիլ,
      կասե՞ք` որ օրենքով է թույլատրվում`
      “եթե տնօրենը միևնույն ժամանակ հանդիսանում է նաև հիմնադիր, ապա այդ դեպքում աշխատավարձ չի ձևակերպվում”:

      Հարգանքներով`
      Աննա

  5. Շնորհակալություն, իսկ կ՞ա որևէ կազմակերպություն, որը կտրամադրի հմուտ հաշվապահներ։

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *