Ի՞նչ հարկեր պետք է վճարի հիմնադրամը

Lia.

Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. բարեգործական հիմնադրամը կազմակերպում է բարեգործական համերգ, որի ընթացքում բարեգործական նպատակներով վաճառվելու են հատուկ ձայնագրված DVD-ներ և մի քանի արվեստի գործեր, որոնց վաճառքից ստացված գումարը պետք է փոխանցվի հիմնադրամի հաշվեհամարին: Համերգի մուտքը լինելու է տոմսերով, որոնք վաճառվելու են: Ի՞նչ հարկեր պետք է վճարի հիմնադրամը: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ի՞նչ հարկեր պետք է վճարի հիմնադրամը

  1. Ստացված գումարները մուտք է լինելու ՀԿ հաշվեհամարին որպես ակտիվներին վերաբերող շնորհներ: Հարկեր տվյալ դեպքում չեն առաջանում:

    0
    1. Շահութահարկ և իրացման շրջանառությունը 58.35 մլն դրամը գերազանցելու դեպքում՝ ԱԱՀ:

      Ըստ հրաման համար N 1-05/7-Ն շահութահարկ վճարող են հանդիսանում նաև Հայաստանի Հանրապետության ռեզիդենտներ իրավաբանական անձ հանդիսացող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ՝ հասարակական միավորումներ, հիմնադրամներ, իրավաբանական անձանց միություններ: Իսկ ըստ ԱԱՀ-ի մասին օրենքի ձեռնարկատիրական գործունեություն վարելու իրավունք ունեցող ոչ առևտրային կազմակերպությունների համար ԱԱՀ-ի շեմ է համարվում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման իրացման շրջանառության 58,35 մլն դրամը:

      0
  2. Բարև Ձեզ, խնդրում եմ ասել` պարտադի՞ր է բարեգործական հիմնադրամի տնօրեն նշանակելը և էլեկտրոնային գրանցելը: Եվ հնարավո՞ր է դիմում ներկայացնելով ազատվել եկամտային հարկերից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *