Ի՞նչ վճարումներ պետք է կատարել վարձու աշխատողի համար

Լիանա․

Բարև ձեզ, խնդրում եմ կասեք՝ միկրոձեռնարկատիրության սուբյեկտի դեպքում, որը գեղեցկության սրահ է, վարձու աշխատողի համար ինչ վճարում պետք է արվի, և նվազագույնը ինչքան աշխատավարձ պետք է գրվի։ Եթե ԱՁ-ն 1989թ-ին է ծնվել, իր համար սոց․ պե՞տք է վճարի։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

11 thoughts on “Ի՞նչ վճարումներ պետք է կատարել վարձու աշխատողի համար

  1. Դա կախված է աշխատանքի բնույթից։ Եթե ԱՁ֊ն ծնվել է 1989թ., այո, նրա համար վճարվում է սոց. վճար։ Իսկ աշխատավարձը կախված է իր կատարած աշխատանքից։

    0
  2. Վարձու աշխատողի համար պետք է վճարեք ամսական 5 000 դրամի չափով եկամտային հարկ, աշխատավարձի 2.5 տոկոսի չափով սոց. վճար, 1 000 դրամ էլ զինծառայողների ֆոնդին: Իսկ աշխատավարձի չափը տվյալ դեպքում պետք է կազմի ոչ պակաս 75 900 դրամից, եթե միկրոձեռնարկատիրության ռեժիմում չգտնվեիք, պետք է հայտարարագրեիք ոչ պակաս 92 618 դրամից: ԱՁ-ի համար սոց. վճար պետք է վճարեք ձեռնարկատիրական եկամուտի 5 տոկոսի չափով, եթե այդ եկամուտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը: Ավելացնեմ նաև, որ Ա/Ձ-ի՝ միկրոբիզնեսի ռեժիմում գործելու ժամանակահատվածը ստաժ հաշվի չի առնվում: Իսկ աշխատողի համար այն կապ չունի:

    0
    1. Եթե Ա/Ձ-ն 1990թ.-ին է ծնվել և զբաղվում է միկրոձեռնարկատիրությամբ (գեղեցկության սրահ) և ոչ մի աշխատող չունի, ի՞նչ վճարներ պետք է կատարի ամսվա վերջում։

      0
      1. ԱՁ-ի համար սոց. վճար պետք է վճարեք ձեռնարկատիրական եկամուտի 5 տոկոսի չափով, եթե այդ եկամուտի տարեկան չափը չի գերազանցում 6 000 000 դրամը: Պետք է ՀԴՄ-ով գրանցեք շրջանառությունը և դրա 5 տոկոսի չափով սոց. վճար վճարեք, դա պարտադիր չէ ամսվա հաշվով, ցանկալի է: Հաշվի առեք, որ մինչև 01.02.2021թ. պետք է ներկայացնեք տարվա հաշվով գործունեության իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվություն: Ավելացնեմ նաև, որ Ա/Ձ-ի՝ միկրոբիզնեսի ռեժիմում գործելու ժամանակահատվածը որպես ստաժ հաշվի չի առնվում:

        0
  3. Տիգրան, աշխատավարձի չափը կարող է գրել 91 276 դրամ և դրոշմանիշային վճարը վճարել գործատուի կողմից: Նաև մեկ հարց եմ ուզում Ձեզ տալ. կարո՞ղ է արդյոք միկրոձեռնարկատիրության ռեժիմում աշխատող ԱՁ-ն կամավոր իր համար նույնպես վճարել այդ 5 000 դրամը, որպեսզի իր համար նույնպես համարվի ստաժ (այդպիսի տեղեկություն լսել եմ, բայց չեմ կարողանում գտնել):

    0
    1. Մարինե, աշխատավարձի չափը կարող է գրվել 91 276 դրամ, սակայն դրոշմանիշային վճարը պահվելու է այդ 91 276 գումարից: Կամավոր սոց. վճար վճարել, որ ստաժ համարվի, և գործել միկրոձեռնարկատիրության ռեժիմում չի ստացվի, քանի որ այդ մասին ամրագրված է օրենքում կատարված փոփոխություններով, որը մաս էր կազմում միկրոձեռնարկատիրության վերաբերյալ օրենքների փաթեթի, խնդիրը այստեղ է:

      0
      1. Տիգրան, եթե դրոշմանիշային վճարը պահվի 91 276 դրամից, այդ դեպքում աշխատավարձի առձեռն գումարը կստացվի 67 000 դրամ, որը նվազագույն աշխատավարձից ցածր կլինի: Իսկ չե՞նք կարող արդյոք հաշվարկային աշխատավարձը սահմանել 91 276 դրամ և դրոշմանիշային վճարը վճարել գործատուի կողմից, արդյո՞ք դա հակասում է օրենքին: Շնորհակալություն:

        0
        1. Այո, հակասում է օրենքին, պետք է հաշվարկայինը կազմի նվազագույնը 92 618, որ պահումներից հետո մաքուր 68 000 ստացվի:

          0
  4. Լիանա ջան, Ձեր ԱՁ-ի մասով միայն վճարելու եք 12 000 դրամ դրոշմանիշային վճար, իսկ սոց. վճարը կամավորության սկզբունքով՝ եկամուտի 5 %-ի չափով։
    Վարձու աշխատողի մասով՝
    մինչև 1974թ. ծնվածի համար պետք է սահմանվի 74 000 դրամ աշխատավարձ (5 000 դրամ եկամտահարկ, 1 000 դրամ դրոշմանիշային վճար)։
    1974թ.-ից հետո ծնվածի համար պետք է սահմանվի 76 000 դրամ աշխատավարձ (5 000 դրամ եկամտահարկ, 1 900 դրամ սոց. վճար, 1 000 դրամ դրոշմանիշային վճար)։
    Մանրամասնման համար կարող եք զանգահարել 043003060։

    0
    1. Այդ 5 % սոց. վճարը շրջանառությունից տարեկան կտրվածքո՞վ պետք է վճարել, թե՞ ամեն ամիս: Որ գրել եք կամավոր, այսինքն՝ դա պարտադիր չի՞, կարո՞ղ եմ չվճարել: Եվ տարվա վերջ ո՞ր հաշվետվության մեջ է երևում այդ գումարը սոց. վճարի:

      0
  5. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ ասել, թե որ օրենքի որ հոդվածում է կոնկրետ նշված սոց. վճարի 2,5 %-ի մասին:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *