Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Էդգար.

Բարև ձեզ: Ուզում եմ ձուկ մատակարարել խանութներին, ինձ կասե՞ք՝ ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ: Նախապես շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Որևէ ձեռնարկատիրական կարգավիճակ ունեք, եթե Ա/ձ եք և գործում եք շրջհարկի դաշտում,միկրոբիզնեսի դաշտում, ապա էլեկտրոնային եղանակով դուրս գրված հաշվարկային փաստաթուղթ, եթե ոչ ապա միակողմանի գնման ակտով:Ինչպես նաև անասնաբուժասանիտարական փորձաքննության ենթակա են իրացվող կենդանիները:Անասնաբուժասանիտարական փորձաքննության արդյունքների հիման վրա տրվում է ջրային կենդանիների անասնաբուժասանիտարական պիտանիության մասին եզրակացություն, որը կազմվում է 2 օրինակից, և մեկ օրինակը տրվում է իրացնողին: Եզրակացության օրինակելի ձևը հաստատում է անասնաբուժության բնագավառում ՀՀ կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմինը՝ ՍԱՊԾ-ն: Դրական եզրակացության արդյունքում անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանի ճանաչված ջրային կենդանիների իրացման համար տրվում է անասնաբուժասանիտարական տեսակետից պիտանիությունը հաստատող պիտակ: