Ինչպե՞ս են փաստաթղթավորում վերջնահաշվարկը

Nona.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ ինչպե՞ս են փաստաթղթավորում վերջնահաշվարկը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

11 thoughts on “Ինչպե՞ս են փաստաթղթավորում վերջնահաշվարկը

  1. Կանխիկի դեպքում՝ դրամարկղի ելքի օրդերով, վճարային տեղեկագրով, եկամտային հարկի հաշվարկով:

    0
    1. Այսինքն՝ հաշվարկի համար ոչ մի թուղթ չի կցվու՞մ: Մեկ էլ վերջնահաշվարկի մեջ, եթե արձակման նպաստ և չօգտագործված արձակուրդայնի հատուցում կա՝ ինչ-ո՞ր հատուկ փաստաթուղթ անհրաժեշտ է, թե միայն եկամտայինի հաշվարկի մեջ է արտացոլվում:

      0
      1. Եթե էլի ինչ որ թուղթ եք ուզում կցել, ապա ազատման հրաման էլ կազմեք, կարող եք մեջը նաև նշել արձակման նպաստի և չօգտագործված արձակուրդայինի հատուցման մասին: Արձակման նպաստի և չօգտագործված արձակուրդայինի հատուցումը եկամտայինի հաշվարկի մեջ մեկ թվով է ներկայացվում:

        0
        1. Հասկացա, Տիգրան ջան: Իսկ հենց արձակուրդ ուղարկելու դեպքում բացի հրամանից արձակուրդայինի հաշվարկի համար ի՞նչ փատաթուղթ է կիրառվում՝ միջին աշխատավարձի հաշվա՞րկ, և յուրաքանչյուր աշխատողի համար առանձին է կազմվու՞մ:

          0
          1. Այո, կարող է կամ ցանկալի է ըստ առանձին աշխատողների լինի, եթե նույն օրվան չեն վերաբերելու:

            0
  2. Դրամարկղի ելքի օրդերով կամ բանկային փոխանցմամբ՝ հիմքը նշելով աշխատանքից ազատման հրամանի համար:

    0
  3. Կազմում են հրաման, որի մեջ արտացոլում են վերջնահաշվարկի տարրերը՝ արձակման նպաստի, չօգտագործված արձակուրդայինի հատուցման և վնասի փոխհատուցման փաստարկները։

    0
  4. Կախված է վճարման ձևից: Կանխիկ վճարման դեպքում կազմվում է դրամարկղի ելքի օրդեր, իսկ փոխանցման դեպքում վճարման հանձնարարագիր:

    0
  5. Եթե առանձին օրդերով եք վճարելու, այլ ոչ աշխատավարձի վճարացուցակով բոլոր աշխատողների հետ նույն օրը, ապա ճիշտ կլինի հաշվարկը կցել դիամարկղի ելքի օրդերին։

    0
  6. Կազմվում է դիմում, կազմվում է հրաման, հաշվարկում եք վերջնահաշվարկի գումարը և արտացոլում թերթիկում :

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *