Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
11 մեկնաբանություն
Տիգրան
Տիգրան
5 տարի առաջ

Կանխիկի դեպքում՝ դրամարկղի ելքի օրդերով, վճարային տեղեկագրով, եկամտային հարկի հաշվարկով:

Nona
Nona
5 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Այսինքն՝ հաշվարկի համար ոչ մի թուղթ չի կցվու՞մ: Մեկ էլ վերջնահաշվարկի մեջ, եթե արձակման նպաստ և չօգտագործված արձակուրդայնի հատուցում կա՝ ինչ-ո՞ր հատուկ փաստաթուղթ անհրաժեշտ է, թե միայն եկամտայինի հաշվարկի մեջ է արտացոլվում:

Տիգրան
Տիգրան
5 տարի առաջ
Ի պատասխան  Nona

Եթե էլի ինչ որ թուղթ եք ուզում կցել, ապա ազատման հրաման էլ կազմեք, կարող եք մեջը նաև նշել արձակման նպաստի և չօգտագործված արձակուրդայինի հատուցման մասին: Արձակման նպաստի և չօգտագործված արձակուրդայինի հատուցումը եկամտայինի հաշվարկի մեջ մեկ թվով է ներկայացվում:

Nona
Nona
5 տարի առաջ
Ի պատասխան  Տիգրան

Հասկացա, Տիգրան ջան: Իսկ հենց արձակուրդ ուղարկելու դեպքում բացի հրամանից արձակուրդայինի հաշվարկի համար ի՞նչ փատաթուղթ է կիրառվում՝ միջին աշխատավարձի հաշվա՞րկ, և յուրաքանչյուր աշխատողի համար առանձին է կազմվու՞մ:

Tigran consult
Tigran consult
5 տարի առաջ
Ի պատասխան  Nona

Այո, կարող է կամ ցանկալի է ըստ առանձին աշխատողների լինի, եթե նույն օրվան չեն վերաբերելու:

Իննա
Իննա
5 տարի առաջ

Կամ դրամարկղի ելքի օրդեր և աշխատավարձի տեղեկագիր, կամ բանկային փոխանցմամբ:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Դրամարկղի ելքի օրդերով կամ բանկային փոխանցմամբ՝ հիմքը նշելով աշխատանքից ազատման հրամանի համար:

Alla
Alla
5 տարի առաջ

Կազմում են հրաման, որի մեջ արտացոլում են վերջնահաշվարկի տարրերը՝ արձակման նպաստի, չօգտագործված արձակուրդայինի հատուցման և վնասի փոխհատուցման փաստարկները։

Maya
Maya
5 տարի առաջ

Կախված է վճարման ձևից: Կանխիկ վճարման դեպքում կազմվում է դրամարկղի ելքի օրդեր, իսկ փոխանցման դեպքում վճարման հանձնարարագիր:

Karine
Karine
5 տարի առաջ

Եթե առանձին օրդերով եք վճարելու, այլ ոչ աշխատավարձի վճարացուցակով բոլոր աշխատողների հետ նույն օրը, ապա ճիշտ կլինի հաշվարկը կցել դիամարկղի ելքի օրդերին։

Nerses
Nerses
5 տարի առաջ

Կազմվում է դիմում, կազմվում է հրաման, հաշվարկում եք վերջնահաշվարկի գումարը և արտացոլում թերթիկում :