Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը

Ամալյա.

Հարգելի հաշվապահներ,

խնդրում եմ հուշել՝ ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը 2-րդ երեխայի դեպքում, եթե առաջին երեխայի ծննդյան, այնուհետև խնամքի արձակուրդի անցնելուց հետո մայրը աշխատանքը չի վերսկսել։

Նախապես շնորհակալ եմ,
Ամալյա

1 մեկնաբանություն - “Ինչպե՞ս է հաշվարկվում անաշխատունակության նպաստը

  1. Ըստ ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին ՀՀ օրենքի՝ հաշվարկային ժամանակահատվածի այն ամիսների համար, որոնց ընթացքում վարձու աշխատողը եղել է մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդում (այսուհետ՝ խնամքի արձակուրդ), որպես եկամուտ հաշվառվում է խնամքի արձակուրդն սկսվելու ամսվան նախորդող ամսին աշխատանքային պայմանագրով կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ տվյալ վարձու աշխատողի համար սահմանված հիմնական աշխատավարձը:

Մեկնաբանել և վաստակել ֏25

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *