Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը օտարերկրացիների համար

Լյուդմիլա.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, մինչև 2013թ-ը օտարերկրացիների հարկումը եկամտահարկով տարբերվում էր ՀՀ քաղաքացիներից: Հարց` 2013թ-ի հունվարի 1-ից օտարերկրացիների հարկումը եկամտային հարկով ի՞նչ դրույքաչափով է կատարվում: Խնդրում եմ կատարել համապատասխան հղում, եթե հնարավոր է: Շնորհակալ եմ կանխավ:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ինչպե՞ս է հաշվարկվում եկամտային հարկը օտարերկրացիների համար

  1. Դե նախկինում եկամտահարկ հաշվարկելու ժամանակ գոյություն ուներ “անձնական նվազեցում” հասկացությունը, որը չէր տարածվում օտարերկրացիների վրա: Հիմա “անձնական նվազեցում” հասկացությունը գոյություն չունի, այնպես որ եկամտային հարկի հաշվարկը նույնն է բոլորի համար: Այլ հարց է, թե եթե օտարերկրացին նախկինում սոց. քարտ չի վերցրել, հիմա նրանց ID քարտ տալի՞ս են` տեղյակ չեմ: ID քարտը պետք է, քանի որ դրա վրա գրվում է նաև հանրային ծառայությունների համարանիշը (որը սոց. քարտ ունեցողների համար նույնն է, ինչ սոց. քարտի համարը), որը անհրաժեշտ է աշխատողին գրանցելու` նրա համար գրանցման հայտ ներկայացնելու համար: Պետք է որ տան:

    1. Միանշանակ հարկավոր է, որ օտարերկրացին ձեռք բերի ID քարտ, առանց դրա չեք կարող եկամտային հարկ վճարել և գրանցել անհատական հայտում: e-accounting շնիկ keysolutionsllc.org

  2. Օտարերկրացիներին անհրաժեշտ չէ ID քարտ աշխատանքի ընդունվելու համար: Նրանց անհրաժեշտ է հանրային ծառայության համարանիշ, անձնագիր և կացության քարտ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *