Ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը

Սարգիս.

Ողջույն: Հարգելի գործընկերներ, “Արտոնագրային վճարների մասին” ՀՀ օրենքի հավելված 7-ում նշվում է, որ “սույն հավելվածի իմաստով հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեություն է համարվում խոհարարական արտադրանքի սպառման կազմակերպումը…”: Խնդրում եմ պատասխանեք` այդ դեպքում ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը ոգելից խմիչքների և առհասարակ պատրաստի արտադրանքի վաճառքի դեպքում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ինչպե՞ս է հարկվում գարեջրատունը

  1. Հարգելի Սարգիս, իմ կարծիքով գարեջրատունը պետք է առանձին հաշվառում վարի պատրաստի խոհարարական արտադրանքի (օրինակ, խեցգետին և այլ խորտիկներ), որի համար վճարելու է արտոնագրային վճար, և այն ապրանքների, որոնք պարզապես վերավաճառվում են: Վերջին դեպքում կառաջանա շրջանառության հարկի հաշվարկի անհրաժեշտություն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *