Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը

Գայանե.

Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը հաստիքների կրճատման ժամանակ նույն անձին նույն հիմնարկում այլ պաշտոնում նշանակելու դեպքում: Արդյո՞ք անհրաժեշտ է պայմանագրում փոփոխություն կատարել և փոխել պաշտոնը, թե՞ պետք է նախկին պայմանագիրը լուծել և կնքել նոր պայմանագիր նոր ստեղծված պաշտոնում աշխատելու վերաբերյալ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս լուծել աշխատողի հետ աշխատանքային պայմանագիրը

  1. Բարև Ձեզ, հարգելի Գայանե: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հաստիքների կրճատման հիմքով աշխատանքային պայմանագիրը գործատուն կարող է լուծել, եթե իր մոտ առկա հնարավորությունների սահմաններում աշխատողին առաջարկել է նրա մասնագիտական պատրաստվածությանը, որակավորմանը, առողջական վիճակին համապատասխան այլ աշխատանք, իսկ աշխատողը հրաժարվել է առաջարկված աշխատանքից:

    Այսինքն, եթե աշխատողին առաջարկվել է այլ աշխատանք, և աշխատողը համաձայնվել է, ապա աշխատանքային պայմանագիրը չի լուծվում, այլ պայմանագրում համաձայնագրով կատարվում են համապատասխան փոփոխություններ:

    0
  2. Բարև Ձեզ, հարգելի Գայանե:
    Եթե աշխատողին առաջարկվել է այլ աշխատանք, որին նա համաձայնվել է, ապա աշխատանքային պայմանագիրը լուծելու կարիք այլևս չկա: Պարզապես համաձայնագրով աշխատանքային պայմանագրում պետք է համապատասխան փոփոխություններ կատարել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *