Ինչպե՞ս կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը

Ամալյա.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ օգնեք մի քանի հարցերով․
1․ Դպրոցն ունի 3 պահակ։ Մինչև օրս նախկին գործատուի օրոք աշխատել են հետևյալ գրաֆիկով՝ 1-ին պահակը ժամը 9:30-ից մինչև 15:30, 2-ը՝ 15:30-ից մինչև 21:30, 3-ը՝ միշտ աշխատել է գիշերը առանց հանգստյան օրերի /աշխատում ենք 6-օրյա աշխատանքային ռեժիմով/ 21:30-ից մինչև 9:00: Խնդրում են ինձ օգնել. ինչպե՞ս կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը, որ չխախտվեն ԱՕ-ի պահանջներն ու իրավունքները:
2. Գիշերային պահակը կարո՞ղ է աշխատել առանց հանգստյան օրերի:
3․ Ինչպե՞ս հաշվարկել և վարձատրել յուրաքանչյուրին, որ սխալ թույլ չտանք:
4․ Արդյո՞ք պետք է պայմանագիր կնքել յուրաքանչյուրի հետ ըստ և աժխատաժամանակի հետ, թե՞ վարձատրության հետ։ Եթե այո, կխնդրեմ ինձ ուղարկել պայմանագրի ձև: Շնորհակալ կլինեմ, որ այն ուղղարկեք իմ էլ. փոստին՝ Patvakanyan.71 շնիկ mail.ru

3+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս կազմել աշխատաժամանակի տեղեկագիրը

  1. 1. Գիշերային պահակը չի կարող աշխատել առանց հերթափոխերի, սա ակնհայտ խախտում է, գոնե օրումեջ պետք է փոխարինող ունենա, հասնում է հավելում գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով՝ հ.184: Ավելացրած նաև հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը՝ հ.185:
    2. Գիշերային պահակը չի կարող աշխատել առանց հանգստյան օրերի՝ հ.142:
    3. Լավ կլիներ գրեիք ի՞նչ հիմնարկ է:
    4. Կայքի փաստաթղթեր մասում նայեք և համապատասխանեցրեք Ձեր պայմաններին:

    0
  2. 1) Աշխատողների աշխատաժամանակի միջին տևողությունը շաբաթվա ընթացքում չի կարող անցնել 48 ժամից, իսկ աշխատանքային օրերի միջև հանգստի ժամանակը չի կարող պակաս լինել 24 ժամից: Կարող եք հերթափոխը կազմակերպել 24 ժամ, ամեն մի պահակի համար:
    Պայմանագիր միանշանակ պետք է կնքել:

    0
  3. Պահակների հետ կնքում եք աշխատանքային պայմանագիր, որտեղ նշում եք՝ աշխատանքը համաձայն գրաֆիկի և դրանից ելնելով աշխատավարձի չափը։ Սովորաբար 3 պահակ ունենալու դեպքում ճիշտ գրաֆիկը 24 ժամյա գրաֆիկն է։ Յուրաքանչյուրն աշխատում է 24 ժամ և 2 օր հանգստանում։ Բնականաբար գիշերային աշխատանքը պետք է վարձատրվի 30% հավելավճարով։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *