Ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ

Նոնա.

Խնդրում եմ օգնեք , եթե աշխատողը աշխատում է մի հիմնարկում մարտի 1-ից և ազատվում է աշխատանքից սեպտեմբերի 30-ին, այդ ընթացքում ստացած աշխատավարձը կազմել է 230 000 դրամ, արձակուրդ էլ չի գնացել, ինչպե՞ս կատարել վերջնահաշվարկ: Նախապես շնորհակալ եմ…….

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Հարգելի Նոնա, համաձայն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնական պարզաբանմանը, այն է.
“«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ մինչև դրա ուժի մեջ մտնելը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների վրա գործողության տարածման վերաբերյալ տարաբնույթ ընկալումներից խուսափելու նպատակով, հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 78-րդ հոդվածի 3-րդ մասը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» ենթակետի պահանջով, պաշտոնապես պարզաբանում եմ՝

1. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը կնքված աշխատանքային պայմանագրերը յուրաքանչյուր աշխատողի համար պետք է համապատասխանեցվեն «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար ավելի բարենպաստ պայմաններ սահմանող նորմերին։

2. Մինչև 2010թ. օգոստոսի 7-ը ծագած աշխատանքային պայմանագրային հարաբերությունների կարգավորման վրա «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության ՀՕ-117-Ն օրենքով աշխատողի համար նվազ բարենպաստ պայմաններ սահմանող նորմերը չեն տարածվում։

3. 2010թ. օգոստոսի 7-ից հետո աշխատանքային հարաբերությունների ծագումը և աշխատանքային պայմանագրի լուծումը պետք է համապատասխանի «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-117-Ն օրենքով սահմանված նորմերին։”

պետք է փոխհատուցեք 7 ամսվա չգնացած արձակուրդը` հիմք վերցնելով աշխատողի համար առավել բարենպաստ, այսինքն առավել շատ գումար կազմող փոխհատուցումը: Այսինքն, 230000 / 30.4 * 2.33 (նախկին գործակից) * 7 ամիս = 123398 դր, որը փոքր է, քան 230000 / 21 * 1.67 (նոր գործակից – 20 աշխ. օր / 12) * 7 ամիս = 128033 դր: Այս գումարից սոց. վճար չի պահվում:

Աննա

Բարև ձեզ: Եթե աշխատողը աշխատում է 3,5 ամիս ու դուրս է գալիս աշխատանքից, նրան վերջնահաշվարկ հասնու՞մ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Irina

Բարև ձեզ, եթե բաժինը կրճատվում է, և աշխատավարձը կազմում է 124 000դրամ՝ ինչքա՞ն կկազմի վերջնահաշվարկի վճարը։