Ինչպե՞ս կարելի է ավելացնել անշարժ գույքի վարձավճարի չափը

URENI.

Անհրաժեշտություն է առաջացել երկկողմանի համաձայնությամբ ավելացնելու անշարժ գույքի՝ պայմանագրով հաստատված, նոտարական գրանցմամբ, վարձավճարի չափը: Ինչպե՞ս կարելի է օրինականորեն ձևակերպել, առանց նոտարական ձևակերպման:

Կիսվել՝

5 մեկնաբանություն - “Ինչպե՞ս կարելի է ավելացնել անշարժ գույքի վարձավճարի չափը

  1. Միանգամից գործարքը իրականացնել կադաստրի որևէ ստորաբաժանումում ու պայմանագիրը տեղում ներկայացնել այն պետական գրանցման:

  2. Նոտարական վավերացումով գործարքների հետ կապված փոփոխությունները ևս ենթակա են նոտարարական վավերացման։

  3. Կարող եք կազմել համաձայնագիր, սակայն ավելի հուսալի կլինի, որ փոփոխությունը կատարվի նորից նոտարական կարգով:

  4. Նոտարը վավերացնում է այն գործարքները, որոնց համար օրենքով նախատեսված է պարտադիր նոտարական ձև: Կողմերից մեկի պահանջով նոտարը կարող է վավերացնել և այլ գործարքներ, անգամ, եթե օրենքով տվյալ տեսակի գործարքի համար նոտարական ձև չի պահանջվում: Գործարքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու կամ դրանք վաղակետ լուծելու վերաբերյալ գործարքները վավերացնում է հիմնական գործարքը վավերացրած նոտարը, բացառությամբ նոտարին փոխարինելու և պաշտոնից ազատելու դեպքերի:

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *