Ինչպե՞ս կհաշվարկվի շրջանառության հարկը

astxik.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Շնորհավոր բոլորիդ գալիք Նոր Տարին:
Աշխատում ենք շրջանառության հարկով, ունենք կոշիկի արտադրամաս և մանրածախ խանութ տարբեր հասցեներում, հաշիվ-ապրանքագրով կամ բեռնագրով ապրանքը հասցվում է խանութ: Հարցս վերաբերվում է հարկմանը, շրջանառության հարկի հաշվետվության մեջ խանութ տեղափոխված ապրանքի ամբո՞ղջ խմբաքանակից է հարկվում, թե՞ ֆիսկալի հանրագումարից, քանի որ հնարավոր է 1 եռամսյակում հարկվի 100 զույգի համար, հաջորդ եռամսյակում ապրանք չբերվի, սակայն ՀԴՄ ֆիսկալով ցույց տրվի վաճառք և անհամապատասխանություն առաջանա:

Խնդրում եմ մանրամասն նկարագրեք այս գործընթացը, մեր արտադրանքը բացառապես վաճառվում է մեր խանութում, նախապես շնորհակալություն եմ հայտնում:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս կհաշվարկվի շրջանառության հարկը

  1. Բարեվ Ձեզ: Ձեր Նոր Տարին Շնորհավոր:
    Հարկվում է միայն վաճառվածը, ներքին տեղափախությունը չի հարկվում:

    0
  2. Շրջանառության հարկ առաջանում է զուտ ապրանքների իրացման արդյունքում, տեղափոխությունը չի հարկվում, այսինքն զուտ ֆիսկալների և դուրս գրած հաշիվ-ապրանքնագրերի հիման վրա:

    0
  3. Քանի որ շրջանառության հարկման օբյեկտ է համարվում իրացումից հասույթը, այսինքն վաճառված ապրանքների դիմաց ստացված գումարը, հետևաբար հարկվում է ՀԴՄ-ի ֆիսկալի եռամսյակային հանրագումարից:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *