Ինչպե՞ս հանել աշխատակցի տվյալները ցուցակից

Հեղինե.

Խնդրում եմ պատասխանեք` ճի՞շտ է արդյոք արված ամեն ինչ: Մեր աշխատակիցը փետրվարի 17-ից այլևս չի աշխատում, որի համար ես լրացրել եմ էլեկտրոնային դիմումի ձևը, այսինքն “աշխատակիցներ” բաժնում տվյալ աշխատակցի տվյալներում լրացրել եմ աշխատանքի ավարտը: Դիմումը ուղարկել եմ ՊԵԿ: Իսկ եկամտային հարկի ամփոփ հաշվարկում ներկայացրել եմ աշխատակցի վերջնահաշվարկի գումարը, որից ել կատարել ենք մուծումներ: Հաջորդ ամիս հաշվետվություն ներկայացնելու ժամանակ ինչպե՞ս պետք է հանել տվյալ աշխատակցի տվյալները մեր ցուցակից, եթե նման փորձ ունեք` կիսվեք, անչափ երախտապարտ կլինեմ: Նախապես` շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Ինչպե՞ս հանել աշխատակցի տվյալները ցուցակից

  1. Տվյալ աշխատողի համար լրացրեք գրանցման հայտ, նշեք ազատման ամիս, ամսաթիվ, ուղարկեք:

  2. Հարգելի Հեղինե, Դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Հաջորդ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունը լրացնելիս աշխատակիցների ցուցակը թարմացնելու վերաբերյալ հարցմանը դուք կպատասխանեք, և Ձեր այդ աշխատակիցը այլևս ցուցակում չի լինի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *