Ինչպե՞ս հաշվել աշխատավարձը

Դանիելյան.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Կարո՞ղ եք ինձ օգնել։ Խնդրում եմ բացատրել՝ ինչպես հաշվել հուլիսի աշխատավարձը: Աշխատած ընդհանուր ժամերի քանակը 200 է, որից 88 ժամը գիշերային, դրույքաչափը՝ 88 312 դրամ, սոց. վճար չի հաշվարկվում: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Ինչպե՞ս հաշվել աշխատավարձը

  1. Այս տվյալները թերի են, կարևոր է, թե ի՞նչ աշխատանք է կամ հաստիք է, վարձատրությունը ժամավճարո՞վ է, թե՞ դրույքաչափով, հերթափոխով է՝ քանի ժամով:

  2. Արտաժամյա աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար, ժամային դրույքաչափից բացի, վճարվում է հավելում` ժամային դրույքաչափի 50 տոկոսից ոչ պակաս չափով, իսկ գիշերային աշխատանքի յուրաքանչյուր ժամի համար` ոչ պակաս, քան ժամային դրույքաչափի 30 տոկոսի չափով:
    Դուք չեք նշել հնգօրյա աշխատանքային շաբաթ է, թե՞ վեցօրյա: Դրանից կախված, կիմանանք ունենք արտաժամ, թե՝ ոչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *