Ինչպե՞ս ձևակերպել աշխատողի բացակայությունը զինվորական պարտականությունները կատարելիս

Ani.

Բարև Ձեզ: ՀՀ ԱՕ-ի 124-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն զինվորական պարտականությունները կատարելու ժամանակ` ինչպե՞ս պետք է վարվել, ինչպե՞ս ձևակերպել աշխատողի բացակայությունը:

5+

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

7 thoughts on “Ինչպե՞ս ձևակերպել աշխատողի բացակայությունը զինվորական պարտականությունները կատարելիս

  1. Դա կարգավորվում է հ.124-ով Պարտադիրր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու դեպքում ոչ ուշ, քան համապատասխան ծանուցագրում նշված ժամկետից երեք օր առաջ, գործատուն լուծում է աշխատանքային պայմանագիրը:
    Պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից զորացրվելուց հետո` մեկ ամսվա ընթացքում, աշխատողը կարող է դիմել գործատուին նոր աշխատանքային պայմանագիր կնքելու համար: Եթե նշված ժամկետներում աշխատողը դիմում է գործատուին, ապա գործատուն պարտավոր է երեք օրվա ընթացքում կնքել նոր աշխատանքային պայմանագիր, որի էական պայմանները աշխատողի համար չեն կարող լինել նվազ բարենպաստ, քան մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելը գործող աշխատանքային պայմանագրի պայմաններն էին:
    2. Զինվորական հաշվառման պարտականություններ կատարելու, զորակոչային տեղամասերի կցագրվելու և վարժական հավաքների կանչվելու ընթացքում աշխատողի հետ աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են օրենքով սահմանված կարգով:

    0
  2. Տալիս եք հրաման, որտեղ նշվում է, որ այս անձը կատարում է իր զինվորական պարտականությունները այսինչ որոշման համաձայն, որի ընթացքում պահպանվում է իր աշխատատեղը և աշխատավարձը։

    0
  3. Բարև Ձեզ, Անի։ Պարտադիր պահպանվում է նրա աշխատատեղը, և կան գործատուներ, որ այդ ամսվա աշխատավարձը վճարում են կրկնակի չափով։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *