Արդյո՞ք կարելի է հաստիքային աշխատողի հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար

Ani.

Բարև Ձեզ: Եթե աշխատանքի ժամանակ անհաժեշտություն է առաջացել, որ հաստիքային աշխատողը իր հիմնական աշխատանքից բացի՝ ոչ աշխատանքային օրերին, կատարի որոշակի աշխատանքներ, ինչպե՞ս պետք է վարվել, արդյո՞ք կարելի է նրա հետ կնքել լրացուցիչ պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար, դրա համար հրաման պետք է գրել, թե՞ ոչ, կամ անհրաժե՞շտ է աշխատողի գրավոր համաձայնություն:

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 մեկնաբանություն
Նարինե Հարությունյան
Նարինե Հարությունյան
5 տարի առաջ

Աշխատողի հետ կնքեք քաղաքացիաիրավական պայմանագիր, և հարկայինով ներկայացրեք 79 հայտի փոփոխությունը՝ լրացնելով քաղիրավական աշխատանքների դաշտը:

Ալլա
Ալլա
5 տարի առաջ

Եթե կնքելու եք աշխատանքային պայմանագրի լրացում, ապա պետք է հաշվի առնեք հանգստյան օրերին և արտաժամյա աշխատացնելու համար վճարումները։ Կարող եք կնքել քաղիրավական պայմանագիր կոնկրետ աշխատանքներ կատարելու համար և առանձին վճարեք։

Tigran
Tigran
5 տարի առաջ

Կարծում եմ աշխատողի գրավոր համաձայնության կարիք կա: Հաշվի առեք, որ հանգստյան օրերին աշխատելու համար պետք է նաև հավելումներ վճարեք, ժամերը ցանկալի է, որ լինեն քիչ թվով:

Nerses
Nerses
5 տարի առաջ

Այո, կնքեք քաղիրավական պայմանագիր:

Karine
Karine
5 տարի առաջ

Հրամանագրելու կարիք չկա։ Կնքում եք քաղիրավական պայմանագիր որոշակի աշխատանքներ կատարելու համար և համաձայն պայմանագրի վարձատրում։ Երբ պայմանագիրը երկկողմանի ստորագրվում է, դրանով իսկ ստանում եք աշխատողի համաձայնությունը։

Աննա
Աննա
5 տարի առաջ

Այո, կարող եք կնքելով քաղիրավացիական տեսակի պայմանագիր:

Anushik
Anushik
5 տարի առաջ

Հոդված 188. Աշխատանքի վարձատրությունը աշխատանքի ծավալի ավելացման դեպքում
1. Եթե սահմանված նորմաների համեմատությամբ ավելանում է աշխատողի աշխատանքի ծավալը, ապա նրա աշխատանքը վարձատրվում է կատարված աշխատանքի ծավալին համապատասխան:
2. Աշխատանքի վարձատրության որոշակի չափերը սահմանվում են կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով: