Ինչպե՞ս ներկայացնել տարեկան հաշվետվություն

Armen.

Բարև Ձեզ, եթե Ա/Ձ-ն չունի ՀԴՄ` ինչպե՞ս կարող է ներկայացնել տարեկան հաշվետվությունը։ Ա/Ձ-ն աշխատում է միկրոձեռնարկության դաշտում։

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Ինչպե՞ս ներկայացնել տարեկան հաշվետվություն

  1. Եթե կանխիկ գործարքներ չեք արել, ուստի անկանխիկ գործարքների համար հաշիվ եք դուրս գրել, որի հանրագումարն էլ կլինի Ձեր տարեկան շրջանառությունը։

    0
  2. Եթե չի կատարում կանխիկ գործարքներ, ապա գործարքները պետք է արտացոլվեն հաշիվ վավերագրերով, և տարեկան հաշվետվության համար հիմք են հանդիսանալու հաշիվ վավերագրերով կատարված գործարքների շրջանառությունների հանրագումարը:

    0
  3. Գրեք թե ինչ գործունեություն է, որ Ա/Ձ-ն չունի ՀԴՄ, տարեկան հաշվետվությունը ներկայացնելու համար միայն ՀԴՄ տվյալներով չէ որ կարելի է հաշվել շրջանառությունը։

    0
  4. Եթե կանխիկ գործարքներ չեք արել, անկանխիկ գործարքների համար հաշիվ եք դուրս գրել, որն էլ կլինի Ձեր տարեկան շրջանառությունը։

    0
  5. Գործունեության եկամուտները պետք է արտացոլվեն կա՛մ հդմ-ով, կա՛մ հաշիվ ապրանքագրերով, ըստ դրանց պետք է ներկայացվի տարեկան հաշվետվությունը:

    0
  6. Շնորհակալություն արձագանքների համար։ ԱՁ-ն զբաղվում է մեքենաների տեխ. սպասարկմամբ և ծառայությունները մատուցում է միայն ֆիզ․ անձանց ուղղակի առանց ՀԴՄ-ի։ Եվս մեկ հարց. կարո՞ղ է արդյոք հաշիվ դուրս գրել ֆիզ․ անձին, եթե այո, ապա ինչպե՞ս, իսկ եթե ոչ, ապա ի՞նչ անել հաշվետվություն ներկայացնելիս։

    0
  7. Մեքենաների տեխ. սպասարկմամբ և ծառայությունների մատուցումը առանց ՀԴՄ-ի չի կարող իրականացվել, պետք է գնեք։ Այո, կարող է հաշիվ դուրս գրել ֆիզ․ անձին էլեկտրոնային եղանակով, համապատասխան ծրագրով:

    0
  8. Գործարքները լինում են կանխիկ կամ անկանխիկ: Եթե ՀԴՄ չի ունեցել Ձեր Ա/Ձ-ն, ապա ենթադրաբար կատարել եք միայն անկանխիկ, այսինքն՝ դուրս գրված հաշիվ ապրանքագրերով: Տարեկան հաշվետվության համար դիտարկեք տարեկան կտրվածքով Ձեր անկանխիք գործարքները, դա էլ կլինի Ձեր տարեկան շրջանառությունը:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *