Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ պատասխանեք հետևյալ հարցիս. աշխատում եմ հնգօրյա աշխատանքային ռեժիմով աշխատող կազմակերպությունում, 2021թ. հունվար ամսվա, բացի աշխատանքային օրերից (այսինքն՝ սկսած 2021թ. հունվարի 08-ից), տնօրինության պահանջով աշխատել եմ նաև հունվարի 5-ին, 6-ին, 7-ին: Խնդրում եմ ասացեք, թե ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձս: Ինձ աշխատավայրում ասում են, որ այդ 3 օրերի համար աշխատավարձը հաշվարկելու համար պետք է դրույքաչափը բաժանեն 21-ի և բազմապատկեն 3-ով, իսկ ես կարծում եմ, որ դրույքաչափը պետք է բաժանվի հունվար ամսվա աշխատաժամանակի տևողության՝ 119 ժամի և բազմապատվի 24-ով, ինչպես նաև հունվարի 6-ի համար որպես տոնական օր վարձատրվի կրկնակի: Խնդրում եմ օգնեք ճիշտ կատարել հաշվարկը, եթե հնարավոր է՝ ուղարկեք հղում: Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Ինչպե՞ս պետք է հաշվարկվի աշխատավարձը

  1. Այդ օրերը համարվում են տոնական ու հիշատակի, իսկ ձեզ աշխատանքի ներգրավելու համար պետք է հրաման կազմեին ու համաձայնություն գրավոր,
    Հոդված 1. Ամանոր և Ծննդյան տոներ` նշվում են դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ (Ամանոր), հունվարի 3-ին, 4-ին և 5-ին (նախածննդյան տոներ) և հունվարի 6-ին (Սուրբ Ծնունդ և Հայտնություն), ոչ աշխատանքային օրեր:
    Հոդված 1.1. Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդող` Մեռելոց հիշատակի օր` նշվում է հունվարի 7-ին, ոչ աշխատանքային օր:
    Աշխ.օր-ի հ. 185
    1. Հանգստյան և օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը, եթե այն նախատեսված չէ աշխատանքի ժամանակացույցով, կողմերի համաձայնությամբ վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով, կամ աշխատողին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է վճարովի այլ հանգստյան օր, կամ այդ օրը ավելացվում է ամենամյա արձակուրդին, բացառությամբ սույն հոդվածի 1.1-ին մասով նախատեսված դեպքի:
    2. Աշխատանքի ժամանակացույցով օրենքով սահմանված ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերին կատարված աշխատանքը վարձատրվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:
    3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված պահանջները չեն տարածվում առողջապահական, հոգաբարձության (խնամակալության), մանկական դաստիարակչական, էներգամատակարարման, գազամատակարարման, ջերմամատակարարման, կապի և աշխատանքի այլ առանձնահատուկ բնույթ ունեցող բնագավառների աշխատողների վրա այն դեպքում, եթե աշխատանքը կատարվում է միմյանց հաջորդող առնվազն հինգ ոչ աշխատանքային (տոնական, հիշատակի, հանգստյան) օրերից որևէ մեկի ընթացքում: Ընդ որում, սույն մասով նախատեսված դեպքում ոչ աշխատանքային օրվա ընթացքում կատարված աշխատանքի դիմաց հավելման չափը որոշվում է կողմերի համաձայնությամբ կամ կոլեկտիվ պայմանագրով:

  2. Հղումը բոլոր մանրամասներով գրել է Տիգրանը: Ես կավելացնեմ կոնկրետ Ձեր հաշվարկի շարունակությունը. դրույքաչափը բաժանած 119=X դրամ՝ մեկ ժամի արժեքը, դա էլ բազմապատկած 2-ով (ժամավարձի կրկնակին) և բազմապատկած 24-ով` X*2*24 + հունվարի աշխատավարձ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *