11 մեկնաբանություն - “Ինչպե՞ս ստանալ դեղատան լիցենզիա

  1. Դեղատան լիցենզիա ստանալու համար պետք է դիմել առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալություն, ապահովել անհրաժեշտ չափորոշիչները, մուծել օրենքով նախատեսված պետական տուրք:

  2. Դեղատնային գործունեության իրականացման լիցենզիաները տրվում են բարդ ընթացակարգով, անժամկետ: Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք՝ oրենքով սահմանված կարգով և չափով:
    Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում դեղատնային գործունեությամբ կարող են զբաղվել իրավաբանական անձինք, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերը, որոնց գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում:
    Հայտատուն դեղատնային գործունեության լիցենզավորման համար oրենքի համաձայն ներկայացնում է՝
    1) լիցենզիա ստանալու մասին հայտը՝ համաձայն NN 1 և 2 ձևերի, նշելով՝
    ա. իրավաբանական անձը՝ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և իրականացման ձևը (դեղատան կամ դեղատնային կրպակ), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
    բ. անհատ ձեռնարկատերը՝ անունը, ազգանունը, բնակության և մասնագիտական գործունեության իրականացման վայրերը, լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը և իրականացման ձևը (դեղատան կամ դեղատնային կրպակ), որը հայտատուն մտադիր է իրականացնել,
    գ. իրավաբանական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարի, անհատ ձեռնարկատիրոջ՝ հարկ վճարողի հաշվառման համարի և սոցիալական քարտի համարի մասին տեղեկատվությունը,
    2) իրավաբանական անձը՝ կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները, իսկ անհատ ձեռնարկատերը՝ պետական գրանցման վկայականի պատճենը,
    3) լիցենզիա ստանալու համար պետական տուրքի վճարման անդորրագիրը,
    4) լիցենզավորվող գործունեության տեսակի տարածքի համապատասխան իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը:

    Անհրաժեշտության դեպքում կարող եմ տրամադրել դիմումների ձևերը և մնացած բոլոր մանրամասներն ու ընթացակարգը:

    1. Ներեցեք, ի՞նչ նկատի ունեն՝ ասելով՝ «…որոնց գործունեության համար պահանջվում է մասնագիտական որակավորման ստուգում»։ Այսինքն՝ դեղատան գործունեություն սկսելու համար անհրաժեշտ է դեղագործի կամ դեղագետի դիպլո՞մ։

      1. ՀՀ կառավարության 2007 թվականի հունիսի 21-ի N 747-Ն որոշում

        Դեղատնային գործունեություն կարող են իրականացնել պետական ուսումնական հաստատություն կամ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կողմից հավատարմագրված ոչ պետական ուսումնական հաստատություն ավարտած, օրենքով սահմանված կարգով որակավորված և վերջին 5 տարվա ընթացքում մասնագիտական վերապատրաստում անցած դեղագետներ ու դեղագործներ:

        Դեղատնային գործունեությունը դեղատան միջոցով իրականացնող կազմակերպությունը պետք է ունենա առնվազն մեկ դեղագետ:

      1. Բարև Ձեզ, Մանե ջան: Ինչպե՞ս կարող եմ Ձեզ հետ կապվել դեղատուն բացելու հարցով:

  3. Բարև ձեզ։ Եթե տարածքը ոչ թե սեփականություն է, այլ պայմանագրով երկարաժամկետ վարձակալված, հնարավոր չէ դեղատուն բացել?

Մեկնաբանել և վաստակել 25 դրամ

Ձեր էլ․ փոստը չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *