Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում

Գոհար.

Աշխատողը աշխատանքի է ընդունվել 01.03.2011թ., ամսական աշխատավարձը պայմանագրով կազմում է 40 000 դրամ, ազատվել է աշխատանքից 16.09.2011թ.: Ինչքա՞ն վերջնահաշվարկ է նրան հասնում:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Ինչքա՞ն վերջնահաշվարկ է հասնում

  1. Հարգելի Գոհար, եթե Ձեր նշած աշխատավարձից բացի ուրիշ եկամուտ չի վճարվել աշխատակցին, ապա հաշվարկը կլինի այսպես՝
    միջին ամսական աշխատավարձ=40000
    5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
    միջին օրականը=40000/21=1904,76
    վերջնահաշվարկի օրերի թիվը=(20/12)*6,5=10,84, եթե աշխատանքը ծանր և վնասակար չի
    վերջնահաշվարկը=1904,76*10,84=20647,60
    6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում՝
    միջին օրականը=40000/25=1600
    վերջնահաշվարկի օրերի թիվը=(24/12)*6,5=13, եթե աշխատանքը ծանր և վնասակար չի
    վերջնահաշվարկը=1600*13=20800

  2. Նախ հաշվարկի համար կարևոր է աշխատանքային շաբաթվա տևողությունը: Մեր հաշվարկում մենք վերցրել ենք 5-օրյա աշխատանքային շաբաթ: Ըստ Ձեր օրինակի՝ աշխատողը աշխատել է լիարժեք 6 ամիս, իսկ 7-րդ ամսվա համար հաշվարկվում և վճարվում է աշխատավարձ: Ներկայացնենք հաշվարկը՝
    միջին ամսական՝ 40 000 դրամ
    միջին օրական՝ 40000/21=1905
    չօգտագործված արձակուրդի օրերի հաշվարկ՝ 20/12*6=10,02
    չօգտագործված արձակուրդի գումար՝ 10.02*1905=19088
    սեպտեմբեր ամսվա աշխատավարձ՝ 40000/21*11աշխ.օր=20952
    վերջնահաշվարկից սոց. չի պահվում, պահվում է եկամտահարկ, որը կազմում է 690 դրամ, հետևաբար 16.09.2011թ. աշխատողը միանվագ պետք է ստանա 38 722 դրամ:

    Հարգանքներով՝ GT accounting

    1. Հարցս ուղղեմ Ձեզ: Սեպտեմբեր ամսվա մինչև 16-ը բաժին ընկնող չօգտագործած օրերի քանակը միթե՞ պետք չէ հաշվի առնել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *