Ինտերնետ խանութի վերաբերյալ

Ժաննա.

Բարեւ ձեզ: Ես հարց ունեմ` կապված ինտերնետ-խանութի գրանցման հետ: Ի-խանութը չի աշխատում կից որեւէ խանութի, այլ հենց վիրտուալ տիրույթում: Կցանկանայի իմանալ, թե ինչպես պետք է կատարեմ հարկային գրանցումներ, արդյոք այդպիսիք անհրաժեշտ են, թե ոչ, կա արդյոք որեւէ օրենք Ի-խանութների վերաբերյալ: Բացի այդ ես ֆիզիկական անձ եմ, չեմ ներկայացնում ոչ որեւէ ՍՊԸ, ոչ էլ գրանցվել եմ դեռ որպես ԱՁ:Սակայն մինչեւ ամառ այս հարցը պետք է կարգավորվի, որպեսզի ես սկսեմ ծավալել իմ գործունեությունը: Եթե կան պարտադիր գրանցումներ, ապա ո?րն ավելի ձեռնտու տարբերակ կլինի`
ԱՁ, ՍՊԸ… Բացի այդ բիզնես-առեւտուր իրականացնողի եւ ծառայություններ մատուցողի միջեւ տարբերություններն ու առավելությունները որո?նք են:
Կանխավ շնորհակալ եմ պատասխանի համար:
Հարգանքներով` Ժաննա

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Karen

Հարգելի Ժաննա, եթե ցանկանում եք խուսափել հետագա խնդիրներից, ապա, իմ կարծիքով, “այդպիսիք անհրաժեշտ են”, այսինքն պետք է “հարկային գրանցումներ” կոչվածը կատարեք… Ինչ վերաբերում է այն հարցին, թե որն է ձեռնտու, ԱՁ, թե ՍՊԸ, իմ կարծիքով, ոչ մեկ Ձեզ միանշանակ պատասխան չի տա, եթե այդ պատասխանը լիներ, բոլորը կընտրեին կամ այս, կամ այն տարբերակը: