Լրացուցիչ արձակուրդ

Ժաննա.

Հարգելի գործընկերներ, թե քանի օր պիտի տրվի գանձապահին որպես լրացուցիչ արձակուրդ, հարցը այդպես էլ մնաց չպարզաբանված:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Լրացուցիչ արձակուրդ

  1. Բարև Ձեզ, Ժաննա։ Այդ հարցը պարզաբանվել էր։ Պատասխաններից մեկում, Վիկտորյան, շատ հստակ, նշել էր հետևյալը. «Համաձայն ՀՀ Կառ. N 1384-Ն որոշման, որում փոփոխություններ են կատարվել 07.10.2010թ.-ին լրացուցիչ արձակուրդի իրավունք ունեն ՀՀ Կառ. N 1907-Ն որոշման N 1 հավելվածի ցանկի II բաժնում, ինչպես նաև նույն որոշման N 2 հավելվածի ցանկի IV բաժնում նշված աշխատողները: Նշեմ, որ գանձապահները այդ ցուցակների մեջ չկան:»
    Իսկ, Կարինեն, իր պատասխանում նշել էր. «Կարդացեք 09.09.2010թ.-ին ընդունված 1231 որոշումը»։ Հետևաբար Ձեր հարցի պատասխանը կարգավորվում է ՀՀ Կառ. N 1384-Ն որոշումով, որը սահմանում է լրացուցիչ արձակուրդ ունեցողների ցանկը, և
    09.09.2010թ.-ին ընդունված 1231 որոշումը, որով սահմանվում են 1384-Ն որոշման այն փոփոխությունները, որոնք ի հայտ են եկել ԱՕ-ի փոփոխությունների հետևանքով։
    ՀՀ Կառավարության 1907-Ն որոշումը սահմանում է, միայն, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՎՆԱՍԱԿԱՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ՎՆԱՍԱԿԱՐ, ԱՌԱՆՁՆԱՊԵՍ ԾԱՆՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ,այլ ոչ նրանց լրացուցիչ արձակուրդի իրավունք ունենալու ՑԱՆԿԸ։
    Այս ամենը ուշադիր ուսումնասիրելով, եսել եկա այն եզրակացությանը, որ օրենքով, կամ որևիցե այլ իրավական ակտով, գանձապահներին, չի նախատեսվում լրացուցիչ արձակուրդի տրամադրում։

    1+
  2. Բարև Ձեզ, Ժաննա։ Տպավորությունա ստեղծվել, որ Դուք ինքներտ Ձեզ խնդիրեք ստեղծում, այնուհետև, այդ գոյություն չունեցող խնդիրը փորձումեք լուծել։ Պատասխաններից մեկում, արդեն նշվել էր, որ եթե ուզումեք տրամադրել արձակուրդ, տրամադրեք, օրենքով ոչ մի արգելք չկա։ Իսկ ինքնանպատակ է թե ոչ, դա ինքներտ որոշեք։

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *