Խախտվել է “Դրամարակղային գործառությունների մասին” օրենքը

N.

Բարև: ԱԱՀ ստուգման ժամանակ հայտանբերվել է, որ 2008թ. եղել է 2196000 կանխիկ գնում ու կանխիկ վճարում մեկ կտրոնով: Հաշվանցվել է նրանում եղած 336000 ԱԱՀ: Ստացվել է, որ դրանով խախտվել է Դրամարակղային գործառությունների մասին օրենքը, և ԱԱՀ հաշվանցելու հնարավորությունը: Ի՞նչ տուգանքներ են հասնում, հիշեցնեմ, որ դա վերաբերվում է 2008թ, և գործարքից անցել է 3 տարի:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Խախտվել է “Դրամարակղային գործառությունների մասին” օրենքը

  1. Ի միջի այլոց 2196000 դրամի ԱԱՀ 366000 դրամ է, ինչև է:
    Նախ ԱԱՀ-ի մասով պետք է հաշվանցվեր 50000 դրամ (համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի հոդված 23), ուստի 286000 դրամը ստացվում է պակաս ցույց տրված հարկման օբյեկտ:
    Տուգանքները կլինեն`
    Հարկերի մասին հոդված 27-ով 286+143=429000,
    հոդված 25-ով 28600 դրամ,
    հոդված 23-ով մոտ 157000 դրամ տույժ 365 օր,
    վարչական 20000 դրամ,
    ընդամենը մոտ 634000 դրամ:

    Հաջորդ տուգանքը Դրամարկղային գործառնությունների սահմանափակումները չպահպանելն է հոդված 12, ըստ որի 94800 դրամ էլ պետք է վճարվի:

    Մի խոսքով մոտ 730000 դրամ …

    0
  2. Իմ կարծիքով, անկախ նրանից, թե որ օրենքն է խախտվել, ոչ մի տուգանք էլ չի հասնում` ելնելով Հարկերի մասին ՀՀ օրենքի Հոդված 30-1-ից, այն է` հարկային օրենսդրության խախտումներ հայտնաբերելու դեպքում հարկային պարտավորություններ չեն կարող առաջանալ, եթե տվյալ խախտումը հայտնաբերվել է այն կատարելու տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրացնելուց հետո:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *