Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով

Արթուր.

Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով, կատարում է նաև ապառիկ վաճառք և փոխանցումով մանրածախ վաճառք բանկի միջոցով` համաձայն պայմանագրի: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող: Արդյո՞ք նոր կարգով պետք է վարի առաքման գիրք, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

5 thoughts on “Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով

  1. Արթուր, ինչու՞ չեք նայում Հարկերի մասին ՀՀ օրենքի հավելված 4-ի 1 կետը, որը սահմանում է հետևյալը` կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տարածքում առաքվող կամ տեղափոխվող` շարժական, նյութական գույք հանդիսացող արտադրանքի, ապրանքների փաստաթղթավորման և ուղեկցող փաստաթղթերի գրանցման կարգը: Կարգի դրույթները տարածվում են ՀՀ տարածքում արտադրանք, ապրանքներ առաքող, տեղափոխող, վաճառող կազմակերպությունների ու անհատ ձեռնարկատերերի վրա: Ինչպես նկատեցիք` տարբերակում չկա ԱԱՀ վճարող կամ չվճարողների:

    0
    1. Հարցը չի վերաբերվում ԱԱՀ վճարող կամ չվճարողների, այլ ապառիկով և բանկային փոխանցմամբ մանրածախ առևտրին առաքման գիրք վարում են, թե ոչ, եթե հնարավոր է` օրենքի հղումով:

      0
  2. Հարգելի Արթուր, կարծում եմ, որ Ձեր նշած մանրածախ առևտրի դեպքում առաքման գիրք վարելու անհրաժեշտություն չկա: Տես “Հսկիչ դրամարկղային մեքենաների կրառման մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետը և “Հարկերի մասին” ՀՀ օրենքի Հավելված 4-ի 3-րդ կետը:

    0
  3. Եթե դուք ֆիզիկական անձանց հետ աշխատում եք բանկային փոխանցումով, ձեր շրջանառությունը որևէ ձևով պետք է ֆիքսվի՝ հաշվարկային փաստաթղթով (Համաձայն ԱԱՀ մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի՝ մանրածախ առևտրում և բնակչության ծառայությունների մատուցման ոլորտներում, հարկային հաշիվ դուրս է գրվում միայն գնորդ ֆիզիկական անձի պահանջով,նույն հոդվածի վերջին պարբերությամբ՝ կանխիկ վճարման դեպքում պարտավոր է տրամադրել հդմ-կտրոն, բանկային փոխանցման դեպքում՝ հարկային հաշիվ չհանդիսացող հաշվարկային փաստաթուղթ): Որը ըստ վերը նշված հավելվածի պետք է գրանցվի Առաքման գրքում:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *