Խնդիրների օրինակներ

Մարթա.

Բարև Ձեզ, ինձ հարկավոր է պաշարների ինքնարժեքի գնահատման մեթոդներով խնդիրների օրինակներ (ԱՄԱԵ և ՎՄԱԵ): Որտեղի՞ց կարող եմ օգտվել: Կանխավ շհնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

2 thoughts on “Խնդիրների օրինակներ

  1. Խնդիր.

    Կազմակերպությունում անցած եռամսյակի ընթացքում տեղի է ունեցել հետևյալ շարժը կապված X արտադրատեսակի հետ.

    1. հունվար ամսին – գնումներ 10 միավոր յուրաքանչյուրը 1980 դրամով
    2. փետրվար ամսին – վաճառք 10 միավոր յուրաքանչյուրը 3000 դրամով
    3. մարտի սկզբին – գնումներ 20 միավոր յուրաքանչյուրը 2450 դրամով
    4. մարտի վերջին – վաճառք 5 միավոր յուրաքանչյուրը 3000 դրամով

    Հունվարի 1-ի դրությամբ X արտադրատեսակի սկզբնական մնացորդը կազմել է 6 միավոր յուրաքանչյուրը 1500 դրամ արժողությամբ:

    Պահանջվում է որոշել եռամսյակի համախառն շահույթը պաշարների հաշվառման ԱՄԱԵ և ՎՄԱԵ մեթոդներով:

  2. ԱՄԱԵ (FIFO) մեթոդ: Այն ենթադրում է, որ առաջին գնված ապրանքները վաճառվում են առաջինը: Վերջում մնում է վերջին մուտքագրվածը: Հաշվարկը կատարվում է հետևյալ կերպ՝
    Մնացորդ – 6 x 1 500 = 9 000
    Հունվար – 10 x 1980 = 19 800 գնումներ
    փետրվար 10 x 3 000 = 30 000 վաճառք
    Մարտ սկիզբ 20 x 2450 = 49 000 գնումներ
    Մարտի վերջ 5 x 3 000 = 15 000 վաճառք

    6 × 1 500 = 9 000 30 000 – 16 920 = 13 080
    4 × 1980 = 7 920
    10 – 16 920

    5 × 1980 = 9 900 15 000 – 9 900 = 5 100
    Ընդամենը շահույթ 13 080 + 5 100 = 18 180
    ՎՄԱԵ մեթոդը միջազգային ստանդարտներով հանվել է: Այժմ գործում է 2 մեթոդ, երկրորդ մեթոդը միջին կշռված մեթոդն է: Ձեռքբերումների ամբողջ գումարը հարաբերում ենք քանակի վրա, ստանում ենք մեկ միավորի գինը, այնուհետև այն բազմապատկում վաճառված ապրանքի քանակով: Միջին կշռված գնով հաշվարկը փորձիր ինքնուրույն կատարել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *