Ծախսի ձևակերպում

Դավիթ Ասատրյան.

Արդյոք նոր անվադողի տեղադրման ակտը անհրաժեշտ և բավարար պայման է հանդիսանում ծախսի ձևակերպման և հաշվապահությանը ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ապահովելու համար, թե հին անվադողի վազքի հաշվառման քարտը նույնպես հանդիսանում է անհրաժեշտ փաստաթուղթ նոր անվադողի տեղադրման ծախսը ձևակերպելու համար: Մի խոսքով , ՀՀ կառ. կողմից սահմանված կարգով ինչպիսի անհրաժեշտ փաստաթղթերի առկայության դեպքում կարելի է ծախս ձևակերպել, և արդյոք հաշվապահը պարտավոր է պահանջել քարտը:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Ծախսի ձևակերպում

  1. Հարգելի Դավիթ
    Ծախսերի հաշվեգրման համար նյութական և ոչ նյութական ակտիվների, ինչպես նաև ծառայությունների (աշխատանքների) ձեռքբերման ժամանակ իրականացված գործարքները հավաստող փաստաթղթեր կարող են համարվել, մասնավորապես`
    ա) հարկային հաշիվը.
    բ) հաշիվ-ապրանքագիրը.
    գ) կրճատ հաշիվ-ապրանքագիրը.
    դ) ապրանքանյութական բեռնագիրը.
    ե) պահեստի ելքի անդորրագիրը (ապրանքագիրը).
    զ) կատարողական ակտը.
    է) աշխատավարձի հաշվարկային կամ հաշվարկավճարային տեղեկագիրը.
    ը) քարտային անդորրագիրը.
    թ) բանկային ծառայությունների մատուցումը հավաստող անդորրագիրը կամ քաղվածքը կամ այլ փաստաթուղթ.
    ժ) պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրված` վճարների կատարումը հավաստող փաստաթղթերը.
    ժա) հսկիչ-դրամարկղային մեքենայի (ՀԴՄ) կտրոնը.
    ժբ) միակողմանի գնման ակտը:
    Մանրամասն կարդացեք ահա այստեղ`http://www.arlis.am/DocumentView.aspx?docid=39659

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *