Ծառայության արժեքի նշում ԱԱՀ հաշվարկում

Naka.

Բարև ձեզ։ Ընկերությունը մարքեթինգային ծառայություն է արտահանում ՌԴ, արժեքը կազմում է 90 000 ռուբլի, որից 15 000 ռուբլին ՌԴ-ն պահում է որպես ԱԱՀ գումար, ակտի մեջ նշված է 90 000, այդ թվում ԱԱՀ, իսկ Պայմանագրում գումարի վճարումը գրված է` համաձայն ակտի։ Հարցս կայանում է նրանում, թե ԱԱՀ-ի հաշվետվության մեջ ծառայության արժեքը ինչքան եմ գրելու` 90, թե՞ 75։

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 մեկնաբանություն
Մարի
Մարի
1 տարի առաջ

Բարև Ձեզ,ճիշտն ասած հարցը այնքան էլ հասկանալի չէր, նախ դուք հաշիվ պետք է գրեք ծառայությունը ստացող կազմակերպության անունով, քանի որ ձեր դեպքում ծառայության մատուցման վայրը ՌԴ է, ապա ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափն է կիրառվում, իսկ թե ինչու է ընկերությունը Ձեզ վճարվելիք գումարից ԱԱՀ պահում, չհասկացա: Կախված Ձեր գրած հաշվից ծառայության մատուցման արժեքը ավտոմատ կարտացոլվի ԱԱՀ հաշվետվության մեջ:

Լուսինե
Լուսինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Մարի

ես իրենց համար ոչ ռեզիդենտ եմ,20% hարկ են պահում
Ես 90 եմ գրում հաշիվը թե 75-ի

Tigran
Tigran
1 տարի առաջ

նախ դա ԱԱՀ 0 տոկոսով ծառայության մատուցում է, իսկ ինչի են պահում ԱԱՀ-ն հիմքը ոչ ռեզիդենտին վճարվող եկամուտն է, դուք ձեր ծառայության հաշիվը առանց աահ պետք է գրեք,

Լուսինե
Լուսինե
1 տարի առաջ
Ի պատասխան  Tigran

Շնորհակալ եմ
Իսկ եթե մինչև հիմա չեմ գրել ԱԱՀ-ի հաշվետվության մեջ,բոլորը ճշտեմ՞

Tigran
Tigran
1 տարի առաջ
Ի պատասխան  Լուսինե

այո, ճշտեք