26/10/2026
Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
1 մեկնաբանություն
Աննա
Աննա
12 տարի առաջ

Բարև Ձեզ, հարգելի Աննա։
Ա աշխատակցին այլ աշխատանքի տեղափոխելու համար պետք է փոփոխություն կատարել այդ աշխատակցի աշխատանքային պայմանագրում /համաձայնագրով/, կամ, եթե պայմանագրի փոխարեն առկա է աշխատանքի ընդունման մասին հրամանը, ապա փոփոխություն կատարել այդ հրամանում /հրամանում փոփոխությունը կատարվելու է հրամանով: Այդ հրամանը կարող է վերաբերել միայն Ա աշխատակցի աշխատանքի ընդունման մասին հրամանում համապատասխան փոփոխություններ կատարելուն/:
Ինչ վերաբերում է Բ աշխատակցին, ապա, եթե իր հետ աշխատանքային հարաբերությունները դադարելու են, ապա պետք է լուծել պայմանագիրը/ ուժը կորցրած ճանաչել հրամանը/ ՀՀ ԱՕ ընթացակարգին համապատասխան: Իսկ եթե Բ աշխատակիցը տեղափոխվելու է այլ աշխատանքի, ապա համապատասխան փոփոխություններ պետք է կատարել Բ աշխատակցի աշխատանքային պայմանագրում/ հրամանում/, այնպես ինչպես Ա աշխատակցի դեպքում:

Ինչ վերաբերում է աշխատակիցներին փոփոխությունների մասին տեղեկացնելու ժամկետներին, ապա այստեղ կա երկու տարբերակ՝
1. եթե այդ փոփոխությունները ոչ թե գործատուի նախաձեռնությամբ են այլ փոխադարձ համաձայնությամբ, ապա ժամկետների ոչ մի սահմանափակում չկա,
2.եթե փոփոխությունները բխում են միայն գործատուի նախաձեռնությունից, ապա քանի որ աշխատակցին այլ աշխատանքի փոխադրելը համարվում է աշխատանքի էական պայման/ըստ ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածի/, ապա գործատուն այդ պայմանը սեփական նախաձեռնությամբ կարող է փոխել միայն իր մոտ արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում ու այդ մասին աշխատողին պետք է տեղյակ պահի ՀՀ ԱՕ 115-րդ հոդվածով ահմանված ժամկետներում: