Կազմակերպության գումարների տնօրինում

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես Տնտեսագիտական համալսարանի ուսանողուհի եմ և այս տարի անցնելով հաշվապահական հաշվառում` ինձ մոտ մի շատ պարզ, բայց միևնուն ժամանակ ինձ համար շատ անհասկանալի հարց է առաջացել: Եվ քանի որ ես հնարավորություն չունեմ այս պահին այդ հարցը տալ իմ դասախոսին, ես հույս ունեմ, որ դուք ինձ կօգնեք: Հարցս կայանում է հետևյալում:
Ենթադրենք կազմակերպությունը ՍՊԸ է և զբաղվում է առևտրով: Հետևաբար նա վարում է դրամակղի գիրք և այդտեղից անում է մուտք և ելք, և տվյալ ամսում մնում է որոշակի մնացորդ, որրին գումար է ավելանում կամ պակասում, դա կարևոր չէ: Հարգելի հաշվապահներ, ինձ հետաքրքրում է հետևյալ հարցը. եթե հիմնադիրի եկամուտների և եկամուտների ծախսերը հսկվում են, և ամեն բան պետք է փաստաթղթով հիմանավորված լինի, ապա ես չեմ կարողանում հասկանալ` որն է հիմնադիրի օգուտը, եթե նա աշխատում ամբողջովին մաքուր, առանց կողմնակի եկամուտի: Այսինքն դուրս է գալիս այնպես, որ նա իր անձնականի համար չի կարող իր ստացած եկամուտը տնօրինել, և այդպես այդ գումարը պետք է մնա կազմակերպության ներսում և ծախսվի միայն հիմնավորված ձևով: Խնդրում եմ ինձ օգնեք հասկանալ, թե ինչպես են գումարները տնօրինվում, այնպես ինչպես կազմակերպության ղեկավարն է ցանկանում: Նախապես շատ շնորհակալ եմ:)))))

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

8 thoughts on “Կազմակերպության գումարների տնօրինում

  1. Հարգելի Անի, գումարները ըստ ցանկության տնօրինելու համար կան բազմիցս եղանակներ, որոնց շնորհիվ հիմնադիրը աշխատում է նաև իր օգտի համար, դուք դա կհասկանաք միայն գործնականում: Կասկածում եմ, որ Ձեր դասախոսը պատասխանի այդ հարցին, միայն պրակտիկայում է դա հնարավոր պատկերացնել:

  2. Հարգելի Անի, սիրում եմ հետաքրքրասեր երեխաներին, դրա համար էլ սիրով պատասխանում եմ:
    Ծախսերի հիմնավորված լինելու պահանջը վերաբերում է արտադրական ծախսերին: Հիմնադիրը կարող է իր անձնական ծախսերի համար գումարներ հանել և դա ձևակերպել շահույթից մասհանում: Ձեռնարկատիրական գործունեության իմաստը շահույթ ստանալը և իր անձնական նպատակների համար օգտագործելն է: Օրինակ ՍՊԸ-ի հիմնադիրները ընդհանուր ժողովում կարող են որոշել շահույթից մասհանումներ կատարել և միանգամայն օրինական իրենց անձնական հաշիվներին փոխանցեն գումարներ:
    Խնդիրը այստեղ ուրիշ բան է: Իրենք ուզում են, որ հնարավորինս շատ այդ գումարները համարվեն կազմակերպության արտադրական ծախսեր, որ շահութահարկ քիչ վճարեն: Բերեմ մի փոքրիկ օրինակ.

    ՍՊԸ ունի 1000 եկամուտ
    արտադր. ծախս.-200
    Շահույթ /1000-200/=800
    Շահութահարկ 800*20%=160
    Անձնական ծախսեր 400/կամ ինչքան ուզում է/

    եթե ՍՊԸ-ն կարողանա անձնական ծախսերը ձևակերպել որպես արտադրական ծախսեր կվճարի ավելի քիչ շահութահարկ.

    ՍՊԸ ունի 1000 եկամուտ
    արտադր. ծախս.-200
    արտադր ծախս/իրականում` անձնական/-400
    Շահույթ /1000-600/-400
    Շահութահարկ 400*20%=80

    Այս է պատճառը, որ աշխատում են անձնական ծախսերը արտադրական ձևակերպեն: Դե իսկ հարկային օրենսդրությունն էլ ամեն ինչ անում է, որ չկարողանան:

  3. Ամեն դեպքում էլ, ըստ ՀՀՀՍ1-ի կազմակերպությունը որպես օյբեկտ լրիվ առանձնացված է սեփականատերից, այսինք դրամարկղի մուտքեր և ելքերը վերաբերում են կազմակերպությանը պատկանող գումարմների տնօրինմանը, կարդացեք ՀՀՀՍ1, կամ IFRS1:

  4. Հարգելի Ադա ջան, շնորհակալ եմ, որ պատասխանել եք ինձ: Ճիշտն ասած ես մտածել եմ այդ մասին, որ եթե հիմնադիրը կատարի որոշակի խախտումներ, ինչպես հիմա բոլորն են անում, այսպես ասված (կողմնակի եկամուտ ունենա, որը ցույց չի տա), այսպես իհարկե շահույթը շատ մեծ կլինի և կտնօրինվի այնպես, ինչպես նա է ցանակնում: Պարզապես, քանի որ ես ուսանող եմ, ինձ ավելի շատ օրենքի տեսանկյունից է այդ ամենը հետքրքրում: Ես չեմ կարողանում հասկանամ, պետությունը ինչպես է պատկերացնում մարդկանց ամբողջովին օրինական աշխատելը: Եթե թեկուզ անձը ցանկություն ունենա ամբողջովին օրենքի շրջանակներում աշխատելու, նա ուղղակի վարձու աշխատողի պես մի բան կլինի, ով կստանա միյան իր աշխատավարձը նշանակված և վերջ: Մնացած գումարները կմնան դրամակղում և ………….: Իսկապես զարմացած եմ ես:((((

  5. Հիշեցի ուսանողական տարիներս…
    Անի ջան, կոլեգաներս ճիշտ են գրել, դուք մտածեք նաև պետության մասին, որը պետք է հարկեր հավաքի, դրանով բանակ պահի, ժողովուրդ…
    Հիմա, ուսանողի լեզվով ասած, ենթադրեք դու պարտքով վերցնում ես 10 կով և տալիս հովվին, որ մի տարի պահի: Մեկ տարի հետո 10 կովը դառնում է 22 կով: Մեկ կով տալիս ես հովվին, որպես աշխատավարձ, մեկ կով խոտին, 22-10-1-1=10×20%=5 կով տալիս ես պետությանը, քեզ մնում է 15 կով, պարտքը տալիս ես, մնում է 5 կով: Դա կոչվում է շահաբաժին, որը կարող ես տնօրինել ինչպես կամենաս: Կարող ես կազինոյում կրվել / դատարկել դրամարկղի մնացորդը/ , կարող ես նորից գործի մեջ դնել /թողնել դրամարկղում/:

    Իհարկե պետությունը պետք է հարկեր գանձի, բայց ոչ սահմանվածից ավելին, գայլեր բաց չթողնի կովերի վրա, րոպեն մեկ ստուգումներ չկազմակերպի…

    Իսկ դու չպետք է հանցավոր համաձայնության գաս հովվի հետ, թե իբր իրան տվել ես երկու կով , խոտին երկու կով, որ պետությանը տաս երեք կով…

    Կարծում եմ մի քիչ կոպիտ եղավ… բայց հասկանալի…
    Հաջողություն եմ մաղթում ուսման մեջ…

  6. Ես շատ շնորհակալ եմ ձեզանից, որ ինձ պատասխանեցիք և շատ պարզ բացատրեցիք այն, ինչը ես երկար ժամանակ չէի կարողանում հասկանալ: Իրականում ես գիտեի, թե հիմնադիրը չի կարող գումար դուրս գրել իր անձնական ծախսերի համար: Եվ չէի կարողանում հասկանալ իմաստը աշխատելու, օգուտ ստանալու, և այդ օգուտը այդպես դրամարկղում թողնելու: Կրկին անգամ շնորհակալ եմ:)))))))))

  7. Եվ իսկապես Լանա և Դավիթ ջան, ձեր գրածից ես նոր հիշեցի, որ դասախոսը մեզ ասում էր, որ արտադրության ամենախոցելի մասը, որտեղ հարկայինը կարող է հսկայական գումարների հասնող տուգանքներ դնել, դա ծախսերն են: Երբ ընդհանրապես արտադրությանը չվերաբերվող ծախսեր եմ մտցվում, կամ էլ հումքի մեծ մասը կորուստ են համարում, այն ժամանակ երբ այդ հումքը մշակում և կրկին օգտգործում են: Շատ հնարամիտն է մեր հայ ազգը:)))))

  8. Բարև բոլորին: Շատ հետաքրքիր էր, ի դեպ, Անի ջան, արտադրության մեջ ավելի շատ թաքցնում են իրացման մեջ, առանց հաշիվ-ապրանքագրի իրացում (ձախ իրացում, սև դրամարկղ):
    Ինչ վերաբերվում է կովերին, 5 կովից 3-ը փորձառու տնտեսվարողները պահում են աչքից հեռու, 2-ը տալիս են պետությանը, հետագայում այդ 3-ից մեկը գզիրին, մեկը իրենց, էն մեկն էլ կարիքների համար…

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *