Կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել

Արման.

Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք. կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել արտասահման մեկնելու համար, որի համար ներկայացրել է հաշիվ-ապրաքագիր առանց ԱԱՀ:

1. Ես այդ գումարից ի՞նչ պահումներ անեմ և դա ի՞նչ ծախսատեսակով գրանցեմ
2. Շահութահարկի հաշվարկի մեջ ես այդ գումարը իրավունք ունե՞մ համախառն եկամտից նվազեցնել, այսինքն` ներառեմ ծախսերի մեջ:

Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

4 thoughts on “Կազմակերպության հաշվին տնօրենը տոմս է գնել

  1. Պահումներ պետք չի անել: Իսկ դա գրանցեք ներկայացուցչական ծախսերում, և նվազեցման ենթակա է, եթե ձևակերպվելու է որպես գործուղում և կապված է ընկերության գործունեության հետ:

  2. Բարև ձեզ: Այդ ծախսերը ոչ ընկերության, ոչ էլ գործուղման ծախսեր են, այլ տնօրենի անձնական ծախսեր են, ապա այդ դեպքում ես կարո՞ղ եմ համախառն եկամտից այդ գումարը նվազեցնել: Շնորհակալություն:

    1. Ոչ, Արման ջան: Ստուգման ընթացքում եթե բացահայտվի, հնարավոր է որ գումարի 20 տոկոսով տուգանվեք` Շահութահարկի մասին օրենքի 69-րդ հոդված:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *