Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը

Մարգարիտա.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ օգնել և պատասխանել հարցիս: Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը 1 տարի ժամկետով, սակայն կրկին ուզում ենք փոխառություն վերցնել: Արդյո՞ք կարող է կազմակերպությունը նույն անձի հետ կնքել նոր փոխառության պայմանագիր, եթե առաջին պայմանագիրը դեռ գործում է: Եվ կխնդրեի ինձ ուղարկել փոխառության ետ վերադարձի պայմանագրի օրինակ: Կանխավ շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

1 thought on “Կազմակերպության հիմնադիրը փոխառություն է տվել կազմակերպությանը

  1. Հարգելի Մարգարտա,
    Նման փորձ արդեն ունեցել եմ և վստահ կարող եմ ասել, կազմակերությունը կարող է վերցնել փոխառություն և կնքել պայմանագիր նույն անձի հետ :

    Իսկ ինչ վերաբերվում է փոխառության ետ վերադարձի պայմանագրի օրինակի, ապա նման պայմանագիր կարող եք չկազմել, քանզի ետ վերադարձը երևում է դրամարկղով կամ հ/հաշվով, որով կարող եք տալ Ձեր ձևակերպումները:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *