Կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում

Արթուր.

Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում, պայմանագրեր է կնքում ֆիզ. անձանց հետ, ուղարկում է հանգստանալու տարբեր հյուրանոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում: Ֆիզ. անձը գումարը փոխանցում է տվյալ տուրօպերատորի հաշվարկային հաշվին, այնուհետև տուրօպերատորը պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին: Հյուրանոցների հետ հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում ԱԱՀ շեմի հաշվարկման համար ո՞ր գումարն է հաշվարկվում` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: Եվ նախքան ԱԱՀ շեմը անցնելը շրջանառության հարկով աշխատելու դեպքում ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tax Consulting LLC

Հարգելի Արթուր,
համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ կետի ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով` հանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա հանձնակատարի կամ գործակալի կողմից մատուցվող ծառայությունների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` հանձնակատարին, գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը` առանց ԱԱՀ-ի), իսկ հանձնարարողի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը` առանց ԱԱՀ-ի: Հետևաբար հանձնարարության պայմանագրով իրականացված գործունեության մասով շեմը հաշվարկելու են հանձնակատարին (այսուհետ` տուրօպերատորին ) հասանելիք գումարից: Իսկ ինչ վերաբերվում է շրջանառության հարկով աշխատելու դեպքում թե ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը ապա Շրջանառության հարկի մասին օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Սույն օրենքի իմաստով եկամուտները ճանաչվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան: Միժանակ «ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 01/10 ՈՒ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի N 01/8 ՀՐԱՄԱՆՆԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2 ապրիլի 2004 թ. N 1-05/7-Ն ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԻ 4.1 կետի ա/ ենթակետով սահմանվում է ապրանքների, արտադրանքի (այսուհետ` նաև ապրանքներ), ծառայությունների, ինչպես նաև ռեզիդենտի հիմնական միջոցների, արժեթղթերի և այլ ակտիվների իրացումից (այդ թվում` ֆինանսական վարձակալության դեպքում) ստացվող հասույթը (զուտ հասույթը` առանց անուղղակի հարկերի), որը` միջնորդական (հանձնարարության, կոմիսիայի կամ գործակալության) ծառայությունների մատուցման դեպքում որոշվում է միջնորդավճարի (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր) չափով:

Պետրոսյան

Հարգելի Արթուր, այս թեման շատ հետաքրքիր է ինձ: Համաձայն ԱԱՀ-ի մասին օրենքի 34-րդ հոդվածի զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունները ազատվում են ԱԱՀ-ից: Դա բավարար չէ՞, որպեսզի ԱԱՀ ընդհանրապես չկիրառվի: Խնդրում եմ գրեք` պրակտիկայում ինչպես եք հաշվառում հարկերը: