Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

Sofia.

Բարև Ձեզ, հարգելի կոլեգաներ:
Խնդրում եմ օգնել մի հարցում, կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով, վերջերս գրանցել եմ ՀԴՄ, իրականացրել եմ ապրանքների վաճառք, գրել եմ Հ/Ա, գրանցել առաքման գրքում, վճարումը կանխիկ է կատարվել, գրել եմ դրամարկղի մուտքի օրդեր, արդյոք ճիշտ եմ արել պետք է ԴՄՕ գրեի, թե ՀԴՄ-ով խփեի:
Կանխավ Շնորհակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպությունը զբաղվում է մանրամեծածախ առևտրով

  1. Տարբերություն չկա, ՀԴՄ ֆիսկալները նույնպես մուտքագրվում են դրամարկղ` ՄՕ-ով որպես իրացումից հասույթ: Սակայն հ/ա դեպքում ցանկալի է ՄՕ գրել, ձեևակերպել հասույթ:
    221 611
    251 221
    hh_poghosyan շնիկ mail.ru

    0
  2. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող դրամական հաշվարկների բոլոր դեպքերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր է…….

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *