Կազմակերպությունը ընդունել է նոր աշխատող

Ժաննա.

Բարև Ձեզ, խնդրում եմ օգնել մի հարցով, կազմակերպությունը ընդունել է նոր աշխատող 21.06.2011թ-ին, 80.000դր. աշխատավարձով, տվյալ ամսվա համար աշխատավարձը վճարվելու է ամբողջությա՞մբ, թե՞ այդ ամսվա աշխատած օրերի չափով: Այսինքն` 80.000/22*9, իսկ կարո՞ղ է տնօրենը հրաման տալ, որ տվյալ ամսվա համար վճարվի ամբողջությամբ: Այսինքն աշխատելով 9 օր` ստանա 80.000դր:
Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
EvA

Հարգելի Ժաննա, բնականաբար, քանի աշխատանքային օր աշխատել է, դրան համարժեք աշխատավարձ էլ պետք է ստանա` 80.000/22*9: Տնօրենը չի կարող հրամանով 9 օրվա համար ամբողջ ամսվա աշխատավարձի չափ սահմանել: Բայց, եթե աշխատողի հետ պայմանավորվել եք, որ այդ 9 օրվա համար էլ պետք է վճարեք 80.000, կարող եք հետևյալ կերպ վարվել. սահմանված հաստիքային թվից հաշվարկված 9 օրականին համարժեք գումարին հրամանով պարգևատրման գումար ավելացրեք (այնքան, որ ստացվի Ձեր ուզած 80.000):

Դավիթ Ասատրյան

Նախ ինը օրը գրել եք օրացուցային, բայց պիտի գրեք աշխատանքային յոթ օր, 80000/22х7, հետո եթե պայմանագրով սահմանվել է ժամավճար, ապա չեք կարող, քանի որ տաբել է լրացվում, իսկ եթե գործավարձային է, ապա կարող եք, եթե գործը լիարժեք ավարտել է: