Կազմակերպություն հիմնադրելիս…

Մհեր.

Խնդրում եմ պատասխանեք իմ հարցերին:
Կազմակերպություն հիմնադրելիս` նախքան դրամարկղի գիրքը հանելը, կատարվում են որոշակի ծախսեր. օր. կնիքի համար, պետ.գրանցման համար պետ տուրք և այլն: Որպես ինչ պետք է ձևակերպել այդ գումարը և ինչպես պետք է գրանցել այդ ծախսերը դրամարկղի գիրքում այն ստանալուց հետո:
ԵՎ երկրորդ հարցս. Կարող է արդյոք ընկերության տնօրենը ինքն իրենից անտոկոս փոխառություն վերցնի` դրամարկղում գումար չլինելու դեպքում:
Նախապես շնորհակալ եմ

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կազմակերպություն հիմնադրելիս…

  1. Մհեր ջան կնիքի համար և նմանատիպ այլ ծախսերի ժամանակ տրվում են անդորրագրեր, որոնք համարվում են ծախս, և հնարավոր է դրանք հիմնավորել այդ անդորրագրերով , իսկ 2 հարցի համար այո կարող է, կնքվում է փոխառության պայմանագիր, ինչքան հիշում եմ կա մեր կայքում և վերջ:

    0
  2. Գրիգոր ջան. Շնորհակալ եմ արձագանքի համար: Առաջին հարցում ես նկատի ունեի, թե ինչպես գրանցել այդ ծախսերը դրամարկղի գրքում, որպեսզի հետին ամսաթվով գրանցում չկատարել:

    0
  3. Գրանցում կարող ես անել հենց գիրքը ստանալու օրը, ծախսը կատարելու օրը գրանցելու անհնարինության պատճառով:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *