Կանխիկ գնումների դեպքում

Armen.

Բարև ձեզ հարգելի հաշվապահներ:
Կանխիկ գնումների դեպքում կարո՞ղ է կազմակերպությունը տալ հաշիվ ֆակտուրա, որին կցել դրամարկղի մուտքի օրդեր: Մի հարց ևս` հ/ֆ կարո՞ղ ենք տալ ֆիզ անձին, թե միայն իրավաբանական անձանց:
Շնորակալություն:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

10 thoughts on “Կանխիկ գնումների դեպքում

  1. Բարև Ձեզ, Armen։ 25.08.1998 թվականի Կառավարության N525 որոշումը և նրանով սահմանված, ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ պահանջների սահմանման և կազմման, կարգը կարդացեք և կստանաք Ձեր հարցերի պատասխանները։

    0
  2. Բարև Ձեզ Արմեն!
    Իհարկե կազմակերպությունը կարող է տալ հաշիվ-ապրանքագիր`կանխիկ գնման ժամանակ,կցելով դրամարկղի մուտքի օրդեր:Հ/Ա կարող եք տրամադրել և իրավաբանական անձանց,և ֆիզիկական անձանց, և Ա/Ձ-ներին:

    0
  3. Բարև Ձեզ, Արմեն

    Միանշանակ հ/ա-ր կարող է ներկայացվել նաև ֆիզիկական անձանց: Դա նշանակում է, որ նրան ում Դուք ներկայացնեք ունենալու է պարտավորություն Ձեր հանդեպ: Իսկ ՀԴՄ կտրոնը կնշանակի, որ այդ պարտավորությունը մարվել է կանխիկ:

    0
  4. Հարգելի Հակոբ, արդյոք ճիշտ է և´ հաշիվ-ապրանքագրի, և´ ՀԴՄ կտրոնի տրամադրումը: Ես էլ կասեմ, որ ՀԴՄ կտրոնը կնշանակի մեկ այլ ծառայության մատուցում:
    Հետաքրքիր կլիներ լսել նաև այլ կարծիքներ:
    Շնորհակալություն:

    0
  5. Հարգելի Արա, Հդմ կտրոնը չի նշանակի այլ ծառայություն, քանի որ ՀՖի վրա նշվում է`համաձայն ՀԴՄ համար……իսկ վճարումը պարտադիր պետք է երեվա, լինի դա Հդմ, թե մուտքի օրդեր….

    0
  6. Շնորհակալություն կարծիքի համար, հարգելի Արտյոմ: Ուղղակի կարիք չեմ տեսնում նման կերպ վարվելու, եթե կարելի է վճարումը ցույց տալ դմօ-օվ:

    0
  7. Հարգելի գործընկերներ
    կապված Արայի պատասխանի հետ ցանկանում եմ հայտնել, որ ըստ ՀԴՄ-ի մասին օրենքի 4-րդ հոդվածի մանրածախ առևտուր իրականացնելիս կամ բնակչությանը ծառայություն մատուցելիս ցանկացած կանխիկ դրամական հաշվարկներ իրականացնելուց ՀԴՄ կիրառումը պարտադիր է: Ուստի Հ/Ա-ի հետ ՀԴՄկտրոնի տրամադրումը պարտադիր է:
    Հիշեցնեմ, որ Հ/Ա դուրս գրումը դեռևս չի նշանակում, որ առևտուրը մանրածախ չէ: Մանրածախ առևտուր հասկացութունը սահմնաված է քաղաքացիական օրենսգրքով:

    0
  8. Հարգելի Մհեր,
    Միգուցե բնակչությանը ապրանք վաճառելիս կամ ծառայություն մատուցելիս ՀԴՄ կտրոն տանք հաշիվ-ապրանքագրի հետ միասին, սակայն եթե խոսքը գնում է կազմակերպության մասին, իմ կարծիքով մարումը պետք է հիմնավորվի դմօ-ով:

    0
  9. Հարգելի Արա
    Բնակչությանը ՀԴՄ-ի տրամադրոմը պարտադիր է, ինչ վերաբերում է կազմկաերպությանը, ապա այս պարագայում կարող ենք տրամադրել նաև Դմօ, սակայն կարծում եմ Արմենը ի նկատի ուներ որ թե կազմակերպություն, այլ ֆիզ. անձ: Ցիտում եմ Արմենին.

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *