Կանխիկ գործառնությունների սահմանափակում

Ս.Հ.

Հարգելի գործընկերներ, արդյո՞ք սահմանափակումներ կան ՍՊԸ-ի աշխատողների աշխատավարձը դրամարկղից վճարման համար, թե՞ ոչ: Հատկապես նկատի ունեմ՝ 100 000 ՀՀ դրամից բարձր աշխատավարձ ստացողների համար գոյություն ունի՞ նման օրենք, թե՞ եթե աշխատողը 100 000 դրամից բարձր աշխատավարձ է ստանում, դա անպայման պետք է վճարվի` աշխատողի բանկային հաշվին փոխանցում կատարելով: Կանխավ շնորհակալ եմ:

0

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

Accountant.am
Author: Accountant.am

3 thoughts on “Կանխիկ գործառնությունների սահմանափակում

  1. Համաձայն «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքի հոդված 6-ի (Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանափակումները)՝

    3. Սույն հոդվածում նշված սահմանափակումները չեն տարածվում աշխատավարձի, դրան հավասարեցված վճարումների, նպաստների, կրթաթոշակների, կենսաթոշակների և այլ համանման վճարումների:

    Այսինքն՝ կարող եք վճարումը կատարել դրամարկղային ելքի օրդերով, որին կից ներկայացվում է վճարային տեղեկագիր, որի վրա գրանցվում են աշխատակիցների տվյալները, հաշվարկված աշխատավարձները, վճարման ենթակա աշխատավարձները և աշխատակիցների ստորագրությունները:

    0
  2. Ոչ, աշխատավարձի վերաբերյալ ոչ մի սահմանափակում չկա, պարտադիր չէ բանկով փոխանցեք, կարող եք նաև կանխիկ վճարել:

    0

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *